04 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Մողեսին կոչել են ի պատիվ Օբամայի

Յեյլի համալսարանի գիտնականների կողմից  վերջերս բացահայտված նախապատմական մողեսն ստացել է “օբամադոն” անունը` ի պատիվ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, հաղորդում է “USNews”-ը:

Հետազոտող Նիկոլաս Լոնգրիչը հայտնաբերել է մողեսի մի տեսակ, որն ապրել է ամերիկյան Մոնտանա նահանգի ներկայիս տարածքում: Լոնգրիչի կարծիքով` օբամադոնները, ինչպես եւ դինոզավրերի մյուս տեսակները, վերացել են Երկրի հետ աստերոիդի բախման հետեւանքով` մոտ 65 մլն տարի առաջ:

Լոնգրիչի խոսքով` օբամադոնը  մոտ 30 սմ երարությամբ մարմին է ունեցել եւ բարակ ու սուր ատամներ, որպեսզի սնվի բույսերով եւ միջատներով:

Ավելի վաղ Օբամայի անունով էին կոչել նաեւ ձկան եւ քարաքոսի տեսակներ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ