ԱՄՆ դեսպանատանը կգործի մուտքի արտոնագրերի դիմումի ներկայացման ու հարցազրույցների նշանակման նոր ընթացակարգ
2012թ. դեկտեմբերի 17-ից ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը կգործի մուտքի արտոնագրերի դիմումի ներկայացման ու հարցազրույցների նշանակման նոր ընթացակարգ: Նոր ընթացակարգը թույլ կտա առավել արագացնել ԱՄՆ ոչ ներգաղթային արտոնագրերի համար դիմելու գործընթացը:
Նոր ընթացակարգի շրջանակում արտոնագրի համար դիմում ներկայացնողներին կառաջարկվեն հետևյալ ծառայությունները.Դիմումի հետ կապված վճարը հնարավոր կլինի վճարել հետևյալ տարբերակներից մեկով. (1) հեռախոսով՝ զանգելով [ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐԸ ԿՀԱՅՏԱՐԱՐՎԻ], (2) առցանց՝ այցելելով www.usvisa-info.com կայքը կամ (3) անձամբ՝ վճարումը կատարելով ԱրդՇինԻնվեստԲանկի մասնաճյուղերից որևէ մեկում: Վճարումը կարող է կատարվել կանխիկ գումարով կամ բանկային քարտի միջոցով: Ս.թ. դեկտեմբերի 17-ից մուտքի արտոնագրի դիմումի հետ կապված գումարը վճարելուն վերաբերող մանրամասները զետեղված կլինեն www.usvisa-info.com կայքում:Մուտքի արտոնագրի համար հարցազրույցի պայմանավորվածություն հնարավոր կլինի անվճար ձեռք բերել կամ հեռախոսով՝ զանգելով [ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐԸ ԿՀԱՅՏԱՐԱՐՎԻ] համարին կամ առցանց՝ այցելելով www.usvisa-info.com կայքը:
Հիշյալ փոփոխությունների հետ կապված Ձեր ուշադրությանն ենք հրավիրում հետևյալին.Մինչև ս.թ. դեկտեմբերի 14-ը վճարումները դեռ կշարունակվեն կատարվել ՀայԷկոնոմԲանկում: Եթե մուտքի արտոնագրի դիմումատուն վճարումն արդեն կատարել է ՀայԷկոնոմԲանկում, սակայն դեկտեմբերի 17-ի դրությամբ հարցազրույցի օր դեռ չի նշանակել, ապա խնդրում ենք հարցազրույց նշանակելու համար էլ. փոստով գրություն ուղարկել ԱՄՆ դեսպանատանը [email protected] հասցեով:Գումարը վճարելիս բանկի գանձապահին է ներկայացվում դիմումատուի անձնագիրը (կամ անձը հաստատող այլ պաշտոնական փաստաթուղթ): Վճարված գումարը գրանցվում է դիմումատուի անձնագրի համարով: Նույն կանոնը վերաբերում է նաև առցանց վճարումներին:Այս փոփոխությունները որևէ կերպ չեն անդրադառնա այն դիմումատուների վրա, ովքեր արդեն նշանակել են հարցազրույցի օր: Նրանք նշանակված օրը կներկայանան դեսպանատուն և դիմումին սահմանված կարգով ընթացք կտրվի:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը Անկարայի ԱՄՆ դեսպանության ու Դուբայի ԱՄՆ հյուպատոսարանի հետ մեկտեղ քննության են առնելու նաև Իրանի քաղաքացիների դիմումները: Առավել մանրամասների համար տես Քայլառքայլ ուղեցույցները պատրաստված մուտքի արտոնագրի համար դիմող ՀՀ քաղաքացիների և Իրանի քաղաքացիների համար: Հարցերի դեպքում զանգեք (+374 10) 49-46-86 հեռախոսահամարով կամ գրեք [email protected] էլ. փոստի հասցեով:
Henaran.am-ին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը: