10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Աշխարհի առաջին շուն-վարորդները /վիդեո/

Մոնտի եւ  Պորտեր անունով շները, որոնք բնակվում են կենդանիների պաշտպանության նորզելանդական ծառայությունում, հաջողությամբ հանձնել են մեքենա վարելու քննությունը եւ դարձել աշխարհում առաջին շուն-վարորդները: 

Կարեւոր առաջադրանքն առաջինը կատարել է Մոնտին, ով վստահորեն նստել է հատուկ իրեն հարմարեցված ավտոմեքենան եւ մի քանի մետր վարել այն` ուսուցիչների բուռն ծափերի ներքո: Նրա ընկեր Պորտերը եւս հաղթահարել է  առաջադրանքը, սակայն վերջում փոքր-ինչ շեղվել է եւ դուրս եկել վարելու համար նախատեսված ճանապարհի սահմաններից: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:

Այն մասին, որ կենդանիների պաշտպանության նորզելանդական կենտրոնում շներին մեքենա վարել են սովորեցնում, հայտնի է դարձել ընդամենը դեկտեմբերի սկզբին: Շների ուսուցիչները նրանց սովորեցրել են կառավարել հատուկ իրենց համար պատրաստված փոքրիկ մեքենան, սակայն տեսնելով, որ Մոնտին եւ Պորտերը մեծ հաջողություններ են գրանցում, նրանք որոշել են շներին իսկական մեքենաներ տրամադրել: 

Օուքլենդի կենդանիների պաշտպանության միությունը հայտնել է, որ շների` մեքենա վարելու դասընթացները կազմակերպվել են անտուն կենդանիների նկատմամբ նորզելանդացիների ուշադրությունը գրավելու համար: Ակցիայի լոզունգն է. “Այսքան խելացի շունն արժանի է տնային կենդանի լինելուն”: Մասնագետների կարծիքով` այժմ Մոնտիի, Պորտերի  եւ մյուս շների` տերեր գտնելու հնարավորություններն անհամեմատ մեծացել են:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ