09 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Կարինե Ղազինյանի աճյունն այս շաբաթ կտեղափոխվի Հայաստան

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում Հայաստանի դեսպան Կարինե Ղազինյանի աճյունը Հայաստան կտեղափոխվի մի քանի օրից` այս շաբաթվա վերջին: Այս մասին Henaran.am-ին հայտնեց ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:

Վերջինս նշեց, որ այլ մանրամասները դեռևս հայտնի չեն:  

Նշենք, որ 57-ամյա դեսպանը մահացավ դեկտեմբերիի 6-ին` ԱՄՆ-ում: Կարինե Ղազինյանը ծնվել է 1955 թվականի հունվարի 8-ին, Երևանում: 1977թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ռոմանա-գերմանական բաժինը: Աշխատել է Մոզամբիկի, Պորտուգալիայի ԽՍՀՄ դեսպանությունում: 

Մեծ Բրիտանիան արդեն երրորդ երկիրն էր, որտեղ Կարինե Ղազինյանը ներկայացնում էր Հայաստանի Հանրապետությունը` որպես մեր երկրի արտակարգ և լիազոր դեսպան: Նախքան այդ նա Հայաստանը ներկայացնում էր Ռումինիայում և Գերմանիայում: Իր դիվանագիտական կարիերան նա սկսել է դեռ երիտասարդ տարիներին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ