10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ո՞վ ում է գցել

Գործածար  Վլադիսլավ Մանգասարյանն ու նրա  փաստաբան Հակոբ Ճարոյանը լրագորղների հետ հանդիպմանն անդարադարձան  սփյուռքահայ գործարար  Էդմոն Խուդյանի կողմից իրենց առաջադրվող  մեղադրանքների մասին:

Խուդյանը   մեղադրում է մի քանի գործարարների իրեն թալանելու համար եւ պարբերաբար լրատվամիջոցներով ուշադրության կենտրոնում պահում խնդիրը:

Մանգասարյանի խոսքով, սփյուռքահայ գործարարի այն հայտարարությունները, թե իրեն “քցել են”`  սուտ է: “Նման սուտ տարածողները  նպատակներ են հետապնդում,  որոնց վրա մենք սկզբից ուշադրություն  չէինք  դարձնում: Իսկ հիմա քանի որ չկան բնակարաններ, չկա բաժանելու բան, չկա բնակիչների ճակատագրի հետ կապված  որեւէ խնդիր ցանկացանք հրապարակել բոլոր նյութերը”,-ասաց նա:

  2005 թ. Մաշտոցի 33 ա  հասցեում վերջինս որոշում է բազմաֆունկցիոնալ շենք կառուցել եւ իր իսկ բառերով անզգուշություն ցուցաբերեց՝ հրավիրելով Խուդյանին: Սկզբնական շրջանում ամեն ինչ լավ էր, իսկ հետո տարաձայնություններ առաջացան:

 Իսկ իրականությունն այն է, որ Խուդյանը իրականում ոչ թե ներդրում է արել, այլ տոկոսով փող է տվել: Մասնավորապես, տրամադրել է մոտ 1 մլն 600.000 դոլարը, ամսական  9%-ով: Բացի նրանից, Մանագասարյանին տոկոսով փող է տվել  նաեւ Փառեն անունով մի սիրիահայ գործարար:

 Որպեսզի սփյուռքահայ գործարարները վստահ լինեն, որ իրենց գումարները չեն կորչելու, Մանգասարյանի տեղեկացմամբ` նրանք  ցանկություն են հայտնում հողն իրենց անունով անել, այսինքն՝ դառնալ սեփականատեր: 2005-ին, սակայն, Փառենը հրաժարվում է գործարքից, , բայց պահանջում է իր ներդրած գումարի հասույթն  այն դեպքում, երբ պայմանագրով նախատեսված էր այն ստանալ մեկ տարի անց: Իսկ հետագայում պարզվում է, որ դա  Խուդյանի կազմակերպածն է, ով շարունակում է մնալ գործի մեջ,  երկու հողակտորի համար վճարելով  1 մլն 600.000 դոլար:

2006-ին սփյուռքահայ գործածարը, օգտվելով առիթից, որ հողն իր անունով  է, դատի է տալիս Մանգասարյանին նրան իրավունքներից զրկելու համար (այդ ընթացքում Խուդյանն իր հասույթի մի մասն արդեն ստացել էր, իսկ շենքի 7 հարկն արդեն կառուցված էր): Ներկայումս 76 քաղաքացի ստացել է   Մաշտոցի 33 ա  հասցեում կառուցված շենքի   բնակարանների վկայականները: 2007  թ. Ապրիլին իրար հրաժեշտ են տալիս եւ Խուդյանին Մանգասարյանն ասում է, որ ղեկավարի գործը,սակայն Խուդյանը “պրավալ” է տալիս:

Գործարարի փաստաբան Հակոբ Ճարոյանն էլ հայտարարեց, որ ինքը պատրաստ է բանավիճել Էդմոն Խուդյանի  կամ նրա փաստաբանների հետ՝ հիմնավորելու, որ Էդմոն Խուդյանը կառուցապատող չէ, ինչպես ինքն  է հայտարարում,  եւ  նա ոչ մի ներդրում չի արել

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ