08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2012

Կիրկորովի համասեռամոլությունն ապացուցված է /վիդեո/

Կոտրել են ռուսական շոու-բիզնեսի հայտնի դեմքերից մեկի` երգչուհի Նատաշա Կորոլյովայի Twitter-ի էջը: Սրանից հետո ռուսական շոու-բիզնեսում խառնաշփոթ է առաջացել: Բանն այն է, որ Նատաշան իր ընկերուհիներից մեկիի հետ մանրամասն քննարկել է ռուսական էստրադայի հայտնի համասեռամոլներին: Երգչուհին ևս մեկնաբանել է այս դեպքը` գրելով. ”Կներեք… իմ էջը ջարդել են… օյ, նրանք տեղադրել են ամբողջ խոսակցությունը”: Մանրամասները տեսանյութում`

“Pussy Riot”-ի տեսահոլովակները պարունակող կայքերի մուտքը կսահմանափակվի

“Pussy Riot” սկանդալային խմբի տեսահոլովակները դատարանը ծայրահեղական է ճանաչել, տեղեկացնում է “Интерфакс”-ը: Այսուհետ խմբի տեսահոլովակները պարունակող կայքերի մուտքը կսահմանափակվի: Փորձագետների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ տեսահոլովակները տարբեր սոցիալական խմբերին նվաստացնող ծայրահեղական արտահայտություններ եւ գործողություններ են պարունակում: Բացի այդ, կան նաեւ անհնազանդության եւ զանգվածային անկարգություններ քարոզող կոչեր: Հոգեբանների կարծիքով` նման տեսահոլովակները կարող են հանգեցնել միջկրոնական […]

ԵԺԿ նախագահը կարեւորեց ՀՀ երեք կուսակցությունների անդամակցությունը ԵԺԿ-ին

Նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարտենսին: Հանդիպմանը ներկա էր Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Յացեկ Սարիուս-Վոլսկին: Ողջունելով ԵԺԿ նախագահին` ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ մեկ տարվա ընթացքում պարոն Մարտենսի երկրորդ այցը Հայաստան վկայում է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների սերտացման ու զարգացման մասին եւ համոզմունք հայտնեց, որ այն լրացուցիչ խթան կհանդիսանա […]

Վարչապետն այցելել է “Microsoft” ՏՏ ադեմիա

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում տեղակայված “Microsoft” տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիա եւ ինովացիոն կենտրոն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է ակադեմիայի եւ կենտրոնի գործունեությանը, ուսանողների կողմից մշակվող նորարարական ծրագրերին: Տեղեկացվել է, որ ամբողջ աշխարհում ակադեմիական հաստատությունները հետեւում են “Microsoft”-ի ՏՏ ակադեմիայի ծրագրին՝ նպատակ ունենալով առաջարկել “Microsoft”–ի տեխնոլոգիաների համար նախատեսված ՏՏ նորագույն կրթական ծրագրերը: Այդպիսով […]

“Ներքնազգեստի խանութից”` “Դժվար ապրուստ”

“Դերասանական կրթություն չունեմ. մասնագիտությամբ հագուստի դիզայներ-մոդելավորող եմ”,-իր կյանքի ու գործունեության մասին Bravo-ին պատմել է “Դժվար ապրուստ”-ի Էսթերի դերակատար Տաթեւ Իրիցյանը: “Շատ պատահական ու արագ ներքնազգեստի խանութից հայտնվեցի “Դժվար ապրուստ”-ում”,-նշել է Տ. Իրիցյանը: Մասնագիտական կրթություն չունենալու պատճառով` Էսթերի դերակատարուհին հենց սկզբից դժվարությունների է հանդիպել. “Տեսախցիկին ընտելանալու, բարբառով խոսելու խնդիր կար, որը հետագայում շտկվեց”: Վերջինիս շատ հարազատ […]

Հայ մարզիկը դուրս եկավ հաջորդ փուլ

Այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում են ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունը: 60 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկ Արման Դարչինյանը ռինգ դուրս եկավ Ռուսաստանի հավաքականի անդամ Հուսեյն Բայսանգուրովի հետ: Վերջինս հաղթանակ տարավ 15:7 հաշվով: Մինչև 91 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Ռաֆայել Սիմոնյանը մենամարտեց վրացի Դաթա Քվիրքվելիի դեմ: Ռաֆայելը հաղթեց 19:8 հաշվով և դուրս […]

ԱԳՆ դպրոցն ընդունելություն է հայտարարում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը (Հայաստանի դիվանագիտական դպրոց) հայտարարում է “Միջազգային հարաբերություններ եւ դիվանագիտություն” 2013թ.դասընթացի մասնակցության մրցույթ:                                                                     Ընդունելության մրցույթին […]

Խոշտանգված հարսի սկեսուրը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման

Արարատի և Վայոց Ձորի մարզերի Ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշում ընդունեց խոշտանգված հարս Մարիամ Գևորգյանի սկեսրոջը դատապարտել 4 տարվա ազատազրկման:Սակայն համաներմամբ ժամկետի 1/3-ը հանվել է, այսինքն` Հայկանուշ Միքայելյանը անազատության մեջ կանցկացնի 1 տարի 2 ամիս` հաշվի առնելով, որ նա արդեն 1 տարի է, որ անազատության մեջ է գտնվում: Հիշեցնենք, որ Մարիամի սկեսուրը Հայկանուշ Միքայելյանը իր որդու` […]

Հայաստանը վերադարձրեց թալանը, իսկ Գերմանիան՝ ոչ /վիդեո/

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը իր տեսաբլոգում պատմել է 7-8 տարի առաջ տեղի ունեցած իրադարձության մասին, երբ Հայաստանը, որպես բարի կամքի դրսևորում, Գերմանիային է վերադարձրել Երկրորդ աշխարհամարտի ընթացքում Խորհրդային Միության կողմից թալանած գերմանական գրականության իրեն բաժին հասած մասը: Հատկանշականն այն է, որ այդ ընթացքում որևէ մեկը չի հիշել 20-րդ դարասկզբին Թուրքիայի դաշնակից Գերմանիայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի