18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Խոշտանգված հարսի սկեսուրը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման

Արարատի և Վայոց Ձորի մարզերի Ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշում ընդունեց խոշտանգված հարս Մարիամ Գևորգյանի սկեսրոջը դատապարտել 4 տարվա ազատազրկման:Սակայն համաներմամբ ժամկետի 1/3-ը հանվել է, այսինքն` Հայկանուշ Միքայելյանը անազատության մեջ կանցկացնի 1 տարի 2 ամիս` հաշվի առնելով, որ նա արդեն 1 տարի է, որ անազատության մեջ է գտնվում:

Հիշեցնենք, որ Մարիամի սկեսուրը Հայկանուշ Միքայելյանը իր որդու` Դավիթ Զիրոյանի հետ միասին խոշտանգումների է ենթարկել Մարիամ Գևորգյանին: Մ.Գևորգյանը Զիրոյանի հետ ամուսնացել է 2009 թվականի նոյեմբերին, նույն տարվա դեկտեմբերին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ աղջկան 10 ամսվա ընթացքում պարբերաբար ծեծի և խոշտանգումների են ենթարկել: Երևան վերադառնալուց հետո Գևորգյանը դիմել է ոստիկանություն, ամուսնուն մեղադրանք է առաջադրվել ”Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու” և ”Ծեծ” հոդվածներով, որի համաձայն նրան կարող էին դատապարտել մինչև 3 տարվա ազատազրկման: Քննիչի որոշմամբ` Զիրոյանն ազատ է արձակվել` Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ, ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ: Հայկանուշ Միքայելյանի դեմ առաջադրված է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 113 (միջին ծանրության վնասվածնքեր հասցնել) և 119 (խոշտանգում) հոդվածներով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ