2007-ից ի վեր Հայաստանում չի գրանցվել հղի կնոջից երեխային ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վարակը փոխանցելու ոչ մի դեպք

Դեկտեմբերի մեկը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է: Այսօր Առողջապահության նախարարությունում հրավիրված ասուլիսում ներկայացվեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վարակման պատկերը ողջ աշխարհում ու Հայաստանում: Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի տեղեկացմամբ՝ մինչև 2015 թվականը այս պայքարը անցկացվում է ՛՛հասնել զրոյի՛՛ խորագրով: ՛՛Մահվան ու վարակման դեպքերը, ինչպես նաև խտրականությունը պետք է հասցնել զրոյի: Մենք ունենք բավական հաջողություններ, ինչպես նաև ունենք […]