30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Պատժել ՊՆ պաշտոնյաներին. ՄԻՊ

Տասը տարի ծառայելով ՀՀ զինված ուժերում՝սպայի կոչում ստացած զինծառայողը ցանկություն էր հայտնել վաղաժամկետ լուծել պայմանագիրը և պահեստազոր արձակվելու մասին երեք զեկուցագիր էր ներկայացրել հրամանատարությանը` միաժամանակ հայտնելով, որ պատրաստ է փոխհատուցել ուսման ծախսերը:

Սակայն արդեն յոթ ամիս է, ինչ Պաշտպանության նախարարությունից ոչ մի կերպ չեն արձագանքում սպայի պահանջին: Մինչդեռ Կա­­ռա­վա­րու­թյան կողմից հաստատված որոշմամբ կա հստակ պահանջ, համաձայն որիհետուսումնական պայ­մա­նագ­րային զին­վո­րական ծառայությունից հրաժարվելու զեկուցագիր ստացած լիազոր մար­մինը պար­տավոր է ոչ ուշ, քան 15-օրյա ժամկետում ներկայացնել պատասխան։ Պաշտպանության նախարարությունը խախտել է այդ պահանջը:

Մարդու իրավունքների պաշտպանը գրություն էր ուղարկել  Պաշտպանության նախարարություն՝ պարզելու օրենքի պահանջի չկատարման պատճառը։  Նախարարությունից ի պատասխան հայտնել էին, որ սպային տրվել է մեկ ամիս ժամանակ պահեստազոր արձավկելու հարցում վերջնական կողմնորոշվելու համար, այն դեպքում, երբ սպան Պաշտպանության նախարարությանը  բազմիցս հայտնել էր իր` պահեստազոր արձակվելուհստակ որոշման մասին:

Նախարարության աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում Պաշտպանը հայտնաբերել է օրենքի պահանջների խախտում և առաջարկել կարգապահական պատասխանատվության ենթարկել խախտում թույլտված պաշտոնատար անձանց։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ