Եգիպտոսում ընդունել են սահմանադրության տեքստը
Եգիպտոսի սահմանադրական ժողովն ավարտել է երկրի սահմանադրության փաստաթղթի ձեւակերպումը, հաղորդում է “Reuters”-ը:
Փաստաթղթի նախագիծը Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիին կներկայացվի այսօր` նոյմեբերի 30-ին: Եթե Մուրսին հավանության արժանացնի այն, ապա Եգիպտոսում սահմանդրության ընդունմանհանրաքվե կկայանա: Սահմանդրությունը նախատեսում է, որ նախագահը պետք է ընտրվի ոչ ավելին, քան 2 անգամ` 4 տարի ժամկետով: Պատերազմ հայտարարելու դեպքում պետության ղեկավարը պետք է ստանա ինչպես խորհրդարանի, այնպես էլ պաշտպանության ազգային խորհրդի հավանությունը: Փաստաթղթում դեռեւս Հոսնի Մուբարաքի ժամանակներից մնացել անփոփոխ այն դրույթը, ըստ որի երկրի օրենսդրության հիմքում շարիաթի նորմերն են մնում:
Վերջին շաբաթվա ընթացքում երկրում չեն դադարում բողոքի ակցիաները` Մուրսիի լիազորությունների շրջանակի ընդլայնման հետ կապված: Որոշ դեկրետների ընդունումից հետո նրա ձեռքում է հայտնվել գրեթե առանց սահմանափակումների իշխանություն:
Բազմահազարանոց ցույցերին ի պատասխան նախագահը խոստացել է, որ իշխանությունների իրական բաժանման երկիրը կվերադառնա միայն սահմանադրության ընդունումից հետո: Նրա խոսքով` նախագահի լիազորությունների շրջանակն ընդարձակելը ժողովրդավարության պահանջներից է գալիս:
“Մուսուլման եղբայրներ” շարժման ներկայացուցիչ Մուհամեդ Մուրսին նախագահ դարձավ 2012-ի հունիսին` Եգիպտոսում 30 տարվա ընթացքում առաջին անգամ կայացած նախագահական ընտրությունների արդյունքում: Մինչ այդ պետությունը ղեկավարում էր Հոսնի Մուբարաքը, ում վարչակարգը տապալվեց 2011-ի փետրվարին: