25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Ներքնազգեստի խանութից”` “Դժվար ապրուստ”

“Դերասանական կրթություն չունեմ. մասնագիտությամբ հագուստի դիզայներ-մոդելավորող եմ”,-իր կյանքի ու գործունեության մասին Bravo-ին պատմել է “Դժվար ապրուստ”-ի Էսթերի դերակատար Տաթեւ Իրիցյանը: “Շատ պատահական ու արագ ներքնազգեստի խանութից հայտնվեցի “Դժվար ապրուստ”-ում”,-նշել է Տ. Իրիցյանը:

Մասնագիտական կրթություն չունենալու պատճառով` Էսթերի դերակատարուհին հենց սկզբից դժվարությունների է հանդիպել. “Տեսախցիկին ընտելանալու, բարբառով խոսելու խնդիր կար, որը հետագայում շտկվեց”:

Վերջինիս շատ հարազատ է հենց Էսթերի կերպարը , իսկ սերիալը, վերջինիս խոսքերով, շատ բան է իր կյանքում. “նոր ծանոթություններ, ընկերներ, աշխատանքային նոր գրաֆիկ և, իհարկե, ճանաչում”:

Արդեն երկրպագուներ ունի. “փողոցում մարդիկ գովեստի խոսքեր շատ են ասում: Դեռեւս երկրպագուների խենթ արարքների չեմ հանդիպել”:

Տաթեւը եղանակներից աշունն էլ է  սիրում. գույնզգույն ծառեր, տերեւաթափ… բայց, երբ մոտենում է ձմեռը,  դեպրեսիվ տրամադրություն է ունենում:

“Սիրտս ազատ է: Որեւէ կերպար չեմ ստեղծում. եթե սիրեմ, կսիրեմ”,-ասում է:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ