08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 23, 2012

Յուրա Մովսիսյանի վնասվածքն ավելի լուրջ է

Հայաստանի հավաքականի ու ‘Կրասնոդարի’ հարձակվող Յուրա Մովսիսյանը վնասվածքի պատճառով հնարավոր է, որ բաց թողնի նաև մինչև գարուն կայանալիք բոլոր հանդիպումներ: Այս մասին ‘Սպորտ Էքսպրեսին’ հայտնել է ‘Կրասնոդարի’ գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը: ‘Յուրան մարզվում է անհատական ծրագրով, բայց ինչ-ինչ զգացողություններ մնում են: Այդ իրավիճակում խաղացողի առողջությունը վտանգելն անթույլատրելի է’,-ասել է մարզիչը: Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը ծնկի […]

Որեւէ հիմք չեմ տեսնում. Դավիթ Հարությունյանը` ՍԴ դիմելու ՀԱԿ-ի փաստարկների մասին

“Ստորագրահավաք անելը իրենց իրավունքն է: Յուրաքանչյուր ֆրակցիա իրավունք ունի պատգամավորներից ստորագրություն հավաքել որպես նախաձեռնություն, իսկ արդյո՞ք “Հանրապետականը” որեւէ  խախտում կատարել է: Ես կարծում եմ, որ` ոչ”,-այսօր Henaran.am-ի խնդրանքով անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության` ՍԴ դիմելու նախաձեռնությանը, ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը եւ հավելեց. ”Քաղաքական  բոյկոտը եւս քաղաքական կատեգորիա է: Դրանից  շատ […]

ՀՀԿ-ին ուզում են ‘քլնգոցի’ ենթարկել

Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ամբողջությամբ համամասնայան ընտրակարգին անցնելու ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի առաջարկը նախընտրական շրջանում կատարելը նպատակ է հետապնդում ցեխ շպրտել ՀՀԿ-ի վրա: ‘Այ քեզ բան, հիմա էլ շատերը հանրապետականին մեղադրում են արտահերթ նիստը տապալելու համար: Իզուր մի մեղադրեք, ինչ ժամանակին ցանել եք, հանգիստ հնձեք հիմա… Մեծ հաշվով, արտակարգ քաղաքական […]

Խաղադրույքը դրված չէ ժողովրդի ակտիվության վրա. քաղաքագետ

Նախագահական ընտրություններին այս կամ այն ձեւաչափով մասնակցելու հայտ ներկայացրած  հիմնական քաղաքկաան ուժերը դեռեւս չեն հստակեցրել մասնակցության ձեւաչափը այն պատճառով, որ դրսից եկող ազդակների են սպասում: Այսօր Henaran.am-ի հետ զրույցում վերլուծելով ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, կարծիք հայտնեց ՌԱՀՀԿ փորձագետ, քաղաքագետ Էդգար Վարդանյանը: “Սա նշանակում է, որ խաղադրույքը դրված չէ ժողովրդի ակտիվության վրա: Մենք ունենք 2008 թ.նախագահական […]

“4 հոգի բարձրախոսով և տեսախցիկներով ներխուժել են ԵՊՀ պատմության ֆակուլտետ, կատարել ապօրինի գործողություններ…”

Ներկայացնում ենք ԵՊՀ պատմության ֆակուլտետի կոլեկտիվի և ուսանողների հայտարարությունը: “Նոյեմբերի 22`-ին ժամը 13-ին, 4 հոգի  բարձրախոսով և տեսախցիկներով ներխուժելով ԵՊՀ պատմության ֆակուլտետ, կատարել են ապօրինի գործողություններ` խաթարելով ֆակուլտետի բնականոն աշխատանքը: Նրանք անհարկի աղմուկ են բարձրացրել, բարձրաձայն բղավել, արտահայտել իրենց քաղաքական հայացքները, անկարգություններ հրահրել: Երիտասարդների գործողությունները խոչընդոտել են ֆակուլտետի բնականոն գործունեությունը: ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ […]

Խտրականության դեմ պայքարը ձևական է. անհրաժեշտ է նոր օրենք

Այսօր Հայաստանում չկա մի օրենք, որ պաշտպանի կանանց, ծերերին, հաշմանդամություն ունեցող մարդկանց, փոքրամասնություններին, երեխաներին և այլ մարդկանց, որոնք այս կամ այն պատճառով ենթարկվում են խտրական վերաբերմունքի։ Այս օրենսդրական բացը լրացնելու համար Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է “Խտրականության դեմ” օրենքի նախագծի մշակում, որը հնարավորություն կտա խտրական վերաբերմունքի արժանացած բոլոր մարդկանց պաշտպանել իրենց իրավունքները և պատասխանատվության ենթարկել […]

Նոր վարկային պայմանագիր Հայաստանի եւ ՎԶԵԲ-ի միջեւ

Ս.թ. նոյեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային տնօրեն Պոլ Անրի Ֆորեստիերը ստորագրեցին “Հայաստանի հյուսիսային սահմանային անցակետեր” 10.3 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր, որը կուղղվի Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի տարածքում նոր կամրջի կառուցման ֆինանսավորմանը: Համաձայնագիրը կնքվել է “Հայաստանի Հանրապետության պետական սահմանի “Բագրատաշեն” “ավրա” […]

ԱԳ նախարարն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Նոյեմբերի 23-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից շարունակաբար արվող սադրիչ հայտարարությունների վրա` նշելով, որքան էլ դրանք ներքին օգտագործման համար լինեն, սակայն լուրջ վնաս են հասցնում բանակցային գործընթացին […]

Իսրայելը կրակ է բացել Գազայի ուղղությամբ` հրադադար կնքելուց հետո

Իսրայելցի զինծառայողները կրակ են բացել Գազայի հատվածի մի խումբ բնակիչների վրա` սպանելով մեկ եւ վիրավորելով 15 մարդու: Սա առաջին զինված միջադեպն է եղել հրադադարի մեկ ու կես օրվա ընթացքում, հաղորդում է “РИА Новости”-ն: Միջադեպը տեղի է ունեցել Գազայի հարավային տարածքում, որտեղ շուրջ 300 պաղեստինցիներ բողոքի ակցիա  են կազմակերպել` փորձելով կոտրել արգելապատնեշները եւ, ամենայն հավանականությամբ,  ներխուժել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի