13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՀԿ-ին ուզում են ‘քլնգոցի’ ենթարկել

Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ամբողջությամբ համամասնայան ընտրակարգին անցնելու ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի առաջարկը նախընտրական շրջանում կատարելը նպատակ է հետապնդում ցեխ շպրտել ՀՀԿ-ի վրա:

‘Այ քեզ բան, հիմա էլ շատերը հանրապետականին մեղադրում են արտահերթ նիստը տապալելու համար: Իզուր մի մեղադրեք, ինչ ժամանակին ցանել եք, հանգիստ հնձեք հիմա…
Մեծ հաշվով, արտակարգ քաղաքական գիտելիքներ պետք չէ ունենալ, որպեսզի հասկանաք, որ այդ քննարկումները, արտահերթ նիստը որոշ կուսակցություններ ուզում են օգտագործել հերթական անգամ ՀՀԿ-ին, իշխանություններին նախընտրական ‘քլնգոցի’ ենթարկելու համար: Իսկ ինչ է հարյուր տոկոս համամասնականին անցնելու դեպքում օլիգարխները, գործարարները, պատեհապաշտները, կուսակցական ‘առնետավազքի’ մասնագետները, մյուսները չե՞ն կարող կուսակցությունների ցուցակով պատգամավոր դառնալ: Իհարկե, շատ հանգիստ կանցնեն, այդ դեպքում նպատա՞կը այս ամենի, ինչո՞ւ հենց հիմա, հապշտապ, նախագահական ընտրություններից երկու-երեք ամիս առաջ…
Պարզ է, գիտեք, որ նախագահականին չեք կարող մասնակցել, իրական մրցակից չեք, իսկ քաղաքական դիմագիծն էլ չեք ուզում կորցնել, ժողովրդին էլ միաժամանակ ուզում եք ցույց տալ, որ դեռ ինչ-որ բան կարող եք անել: Հայաստանը երեւի միակ պետությունն է աշխարհում, ուր այսքան Վենետիկով-Մենետիկով, տարաբնույթ հանձնաժողովներով, քննարկումներով հազար անգամ ընտրական օրենսգիրք է փոխվել…
Էլ ո՞ւր, վե՞րջը…
Այս ամենը ինձ հիշեցնում է և՛ կույս մնալու, և՛ հաճույք ստանալու հանրահայտ պատմությունը…’:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ