17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Որեւէ հիմք չեմ տեսնում. Դավիթ Հարությունյանը` ՍԴ դիմելու ՀԱԿ-ի փաստարկների մասին

“Ստորագրահավաք անելը իրենց իրավունքն է: Յուրաքանչյուր ֆրակցիա իրավունք ունի պատգամավորներից ստորագրություն հավաքել որպես նախաձեռնություն, իսկ արդյո՞ք “Հանրապետականը” որեւէ  խախտում կատարել է: Ես կարծում եմ, որ` ոչ”,-այսօր Henaran.am-ի խնդրանքով անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության` ՍԴ դիմելու նախաձեռնությանը, ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը եւ հավելեց.

”Քաղաքական  բոյկոտը եւս քաղաքական կատեգորիա է: Դրանից  շատ ավելի հաճախ օգտվում են ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, այնպես որ,  սա մեր քաղաքական իրականության մեջ անհայտ բան չէ”:

Դավիթ Հարությունյանը նշեց, որ որեւէ իրավական հիմք չի տեսնում` տարբերակելու  քաղաքական բոյկոտը կիրառվում է ԱԺ հերթական, թե արտահերթ նիստի ժամանակ: Դավիթ Հարությունյանը ասաց նաեւ, որ հետաքրքիր կլինի լսել այն փաստարկները, որ պատրաստվում է ներկայացնել ՀԱԿ-ը:

Նշենք, որ”Ժողովուրդն” այսօր տեղեկացրել է, որ ՀԱԿ-ը նոյեմբերի 21-ին հրավիրված եւ քվորումի բացակայության պատճառով տապալված ԱԺ արտահերթ նիստի կապակցությամբ պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան:

ՀԱԿ-ը համարում է, որ  խախտվել է ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածը, որով պատգամավորներին իմպերատիվ կերպով արտահերթ նիստ հրավիրելու հնարավորություն է տրվում, իսկ քանի որ ԱԺ կանոնակարգ օրենքը այս դեպքում եւս քվորման խնդիր է նախատեսում, 44 պատգամավորների` արտահերթ նիստ հրավիրելու սահմանադրական պահանջը դառնում է անիմաստ:

ԱԺ ՀԱԿ խմբակցության այս փաստարկի վերաբերյալ Դավիթ Հարությունյանը Henaran.am-ին ասաց.  “Ես չեմ կարծում, որ նման խնդիր կա, բայց ավելի մանրամասն հիմնավորումներ բերելու համար պետք է կարդամ իրենց նյութը”:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ