27 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“4 հոգի բարձրախոսով և տեսախցիկներով ներխուժել են ԵՊՀ պատմության ֆակուլտետ, կատարել ապօրինի գործողություններ…”

Ներկայացնում ենք ԵՊՀ պատմության ֆակուլտետի կոլեկտիվի և ուսանողների հայտարարությունը:

“Նոյեմբերի 22`-ին ժամը 13-ին, 4 հոգի  բարձրախոսով և տեսախցիկներով ներխուժելով ԵՊՀ պատմության ֆակուլտետ, կատարել են ապօրինի գործողություններ` խաթարելով ֆակուլտետի բնականոն աշխատանքը: Նրանք անհարկի աղմուկ են բարձրացրել, բարձրաձայն բղավել, արտահայտել իրենց քաղաքական հայացքները, անկարգություններ հրահրել: Երիտասարդների գործողությունները խոչընդոտել են ֆակուլտետի բնականոն գործունեությունը:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, լսելով բարձրացած աղմուկ-աղաղակը, ընդհատել է իր դասախոսությունը ու փորձել միջամտել և հանդարտեցնել երիտասարդներին` պահանջելով դադարեցնել անկարգությունները և հեռանալ ֆակուլտետի մասնաշենքից: Երիտասարդները, չենթարկվելով դեկանի օրինական պահանջներին, շարունակել են անկարգությունները և գործադրել բռնություն` հրելով դեկանին, դասախոսական անձնակազմի որոշ ներկայացուցիչների և ուսանողների: Սադրած անկարգությունները հնարավոր է եղել դադարեցնել միայն ոստիկանության միջամտության արդյունքում:

Լրջորեն մտահոգված լինելով վերոնշյալ փաստով` ԵՊՀ պատմության ֆակուլտետի կոլեկտիվը և ուսանողները խստորեն դատապարտում են կատարվածը և թույլ չեն տա որևէ մեկին խանգարելու ֆակուլտետի բնականոն գործունեությունը: ԵՊՀ-ի կանոնադրությամբ այն ապաքաղաքական հիմնարկ է”:

Նշենք, որ այսօր ՀԺ-ն գրել էր, թե  վերջին ամիսներին իր համարձակ ակցիաներով արդեն հայտնի դարձած «Հակահարված» art խումբը երեկ ԵՊՀ պատմության ֆակուլտետի շենքում (Սև շենք) բռնության է ենթարկվել: Ըստ “Հայկական ժամանակ”-ի` դեկան Էդիկ Մինասյանի ղեկավարությամբ` երիտասարդների մի խումբ նախ հրմշտել է “Հակահարվածի” անդամներին, իսկ հետո նրանք սկսել են ուժգին հարվածներ հասցնել Արտակ Գևորգյանին:

 

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ