Յուրա Մովսիսյանի վնասվածքն ավելի լուրջ է
Հայաստանի հավաքականի ու ‘Կրասնոդարի’ հարձակվող Յուրա Մովսիսյանը վնասվածքի պատճառով հնարավոր է, որ բաց թողնի նաև մինչև գարուն կայանալիք բոլոր հանդիպումներ: Այս մասին ‘Սպորտ Էքսպրեսին’ հայտնել է ‘Կրասնոդարի’ գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը:
‘Յուրան մարզվում է անհատական ծրագրով, բայց ինչ-ինչ զգացողություններ մնում են: Այդ իրավիճակում խաղացողի առողջությունը վտանգելն անթույլատրելի է’,-ասել է մարզիչը:
Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը ծնկի վնասվածք էր ստացել, և բուժվել էր Գերմանիայում: Սակայն մարզչի խոսքով` նա դեռևս ամբողջովին չի ապաքինվել:
Մովսիսյանը հանդես չի եկել վերջին 3 շաբաթներում, նա բացակայում էր նաև Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպմանը: