08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 17, 2012

“Նուբարաշեն” ՔԿՀ-ում հինգ անգամ դատապարտված կալանավորը հացադուլ է հայտարարել եւ կարել բերանը

Նոյեմբերի 16-ին  “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկի կալանավոր, նախկինում հինգ անգամ ազատազրկման դատապարտված Արտակ Աբրահամյանի մոտ հայտնաբերվել և առգրավվել է բջջային հեռախոս: Ա. Աբրահամյանը հայտարարել է հացադուլ և կարել բերանը: Րոպեներ անց վերջինս հացադուլը դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել` խնդրելով առգրաված բջջային հեռախոսը հանձնել հարազատներից որևէ մեկին: Henaran.am -ին տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ-ից:

Մենք մեր դեմքը փրկելու խնդիր երբեք չենք ունեցել. ինչո՞ւ ՕԵԿ-ը ԲՀԿ-ի հետ հանդիպման գնաց

ՕԵԿ-ը մշտապես կողմնակից է եղել մեծամասնական ընտրակարգի հնարավորինս նվազմանը եւ առավելագույնս համամասնական ընտրակարգ ունենալուն: Այս մասին այսօր “Հենրան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը: Նրա խոսքով, նախագահական ընտրություններից հետո ՕԵԿ-ը պատրաստ է հարցը քննարկել, ինչը կարող է լինել փուլային, մի քանի տարիների ընթացքում: Սա, ըստ Շահգելդյանի, նաեւ նպատավոր կլինի կուսակցությունների կայացման […]

Պաղեստինցիները ռմբակոծել են Երուսաղեմը /վիդեո/

Երուսաղեմի բնակիչները նոյեմբերի 16-ի երեկոյան ստիպված են եղել ապաստարաններում թաքնվել ռմբակոծություններից  այն բանից հետո, երբ քաղաքում օդային խուճապի ազդանշան է հնչել, հաղորդում է “Reuters”-ը: Տեղի ռադիոկայաններից մեկի հաղորդավարն ուղիղ եթերում հայտարարել է, որ առնվազն մեկ պայթյունի ձայն է լսել: Երուսաղեմի բժիշկների տվյալներով` պայթյունն իսկապես եղել է, սակայն տուժողներ չեն եղել, քանի որ ոչ ոք օգնության չի […]

Սուրճը երջանկացնում է մարդկանց

Գերմանացի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում պարզել են, որ սուրճը երջանկացնում է մարդկանց: Հետազոտությանը մասնակիցներին բաժանել են 2  խմբի: Յուրաքանչյուր խմբի 33 անդամներին գիտնականները դեղահաբեր են տվել` մի խմբին պլացեբո, մյուսին` կոֆեինով դեղահաբեր` գիտափորձից կես ժամ առաջ: Այնուհետեւ նրանց ցույց են տվել որոշակի էմոցիոնալ բնույթի բառեր: Արդյունքում պարզվել է, որ կոֆեին ընդունած խմբի անդամները […]

Փաթեթավորված բանջարեղենի մեջ մողես է հայտնաբերվել /ֆոտո/

Թարմ մթերքների խանութից հերթական առեւտուրը կատարելուց հետո 55-ամյա բրիտանացի Իեն Լոքը 15 սմ-անոց սողուն  է գտել բանջարեղենի փաթեթի մեջ: Լոքը “Morrisons” սուպերմարկետի մշտական հաճախորդն է, սակայն մինչ օրս խանութի ապրանքներում որեւէ կասկածելի բան չի հայտնաբերել: Սակայն վերջին գնումը ողջ ընտանիքի համար “անսպասելի հայտնագործություն է եղել”: “Ես արդեն պատրաստվում էի աղցան պատրաստել, երբ բացեցի փաթեթը եւ […]

Սյունիքի մարզպետը Փոստանջյանին հարգում է. Ժողովուրդ

Նոյեմբերի 13-ին ԱԺ “Ժառանգություն” խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե մեծամասնական ընտրական համակարգը, որը գործում է, բերում է ֆեոդալացման, նշել Էր, որ ֆեոդալներից մեկը Սյունիքի մարզպետն է:  “Ժողովուրդ”–ի հետ զրույցում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, մեկնաբանելով Փոստանջյանի հայտարարությունը, ասաց. “Զարուհի Փոստանջյանը բազմազավակ մայր է, եւ ես հարգում եմ այդ փաստը։ Այնպես որ, չեմ […]

Գյումրի ռեւիզորներն են մտել. Առավոտ

Ֆինանսների նախարարության ֆինանսների վերահսկողության տեսչությունն երեկանից ստուգումներ է իրականացնում Գյումրիի քաղաքապետարանում: Նրանց հատկապես հետաքրքրում է, թե ինչպե՞ս է ծախսել պետության հատկացրած դոտացիան նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Այդ մասին գրում է “Առավոտ”-ը։ “Թե ո՞վ է հրավիրել ռեւիզորներին, մեզ այսօր չհաջողվեց պարզաբանումներ ստանալ Գյումրիի քաղաքապետարանից, սակայն մեր աղբյուրները փոխանցում են, որ նրանք եկել են իրենց կամքով, եւ […]

Շուշանի Պետրոսյանի զարմանքը. Ժողովուրդ

Աժ նախկին պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի որդու` Նարեկ Առուշանյանի անժամանակ մահից հետո Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Առուշանյանի կինը` Աննա Մնացականյանը: Եվ այդ փաստն անհանգստացրել է քոլեջի ուսանողներին եւ դասախոսներին, որոնք կարծում են, որ տնօրենը արվեստի բնագավառի հետ որեւէ առնչություն չունի: Սակայն ինքը` Մնացականյանը, “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց, որ իր դեմ […]

ՀԱԿ-ը ԲՀԿ-ից մարդ է ուզում. 168 ժամ

“168 ժամ”-ի տեղեկություններով` ՀԱԿ-ը պատրաստվում է նոյեմբերի 21-ին Աժ շենքի դիմաց հանրահավաք հրավիրել, որի նպատակն է լինելու ստիպել ՀՀԿ պատգամավորներին մասնակցել այդ օրը հրավիրված արտահերթ նստաշրջանին: Սակայն սպասվող միջոցառման մասին ՀԱԿ ներկայացուցիչները գերադասում են առայժմ չբարձրաձայնել: Սա մի կողմից տարօրինակ է թվում, քանի որ տրամաբանությունը հուշում է, որ պետք է հնարավորինս շուտ եւ շատ դրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի