18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Շուշանի Պետրոսյանի զարմանքը. Ժողովուրդ

Աժ նախկին պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի որդու` Նարեկ Առուշանյանի անժամանակ մահից հետո Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Առուշանյանի կինը` Աննա Մնացականյանը: Եվ այդ փաստն անհանգստացրել է քոլեջի ուսանողներին եւ դասախոսներին, որոնք կարծում են, որ տնօրենը արվեստի բնագավառի հետ որեւէ առնչություն չունի: Սակայն ինքը` Մնացականյանը, “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց, որ իր դեմ բողոքող ընդամենը մի փոքր խումբ կա, որի գոյությունը իրեն չի խանգարում, որպեսզի մասնակցի քոլեջի տնօրենի ընտրություններին. “Չեմ կարող ընտրվելու հարցում վստահ լինել բայց կարող եմ վստահ ասել, որ շատ ուզում եմ”:

Քոլեջում ստեղծված իրավիճակի շուրջ թերթը զրուցեց նաեւ Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ, որի հայրը երկար տարիներ եղել է այդ քոլեջի տնօրենը: Նկարիչ Սամվել Պետրոսյանն աշխատանքից հեռացվեց, որպեսզի տնօրեն նշանակվեր իր քրոջ որդին: Սակայն երկուսն էլ այս տարի մահացան:

“Այս խնդիրը շատ լուրջ է եւ հիշեցնում է Թուրքմենբաշու ընտանիքի`զբաղեցրած աթոռը ժառանգաբար մեկը մյուսին անցնելու տխրահռչակ պատմությունը”,-ասաց Շ. Պետրոսյանը` հարազատ հորաքրոջ ընտանիքը համեմատելով Թուրքմենբաշու ընտանիքի հետ:
“Ես հայր եմ կորցրել, ուսուցիչ, ընկեր եւ սգում եմ այղ անդառնալի կորուստը ու, անկեղծ ասած, այդ գործերով զբաղվելու ոչ սիրտ ունեմ եւ ոչ էլ հավես։ Կարող է եւ ծրագրավորողն էլ արվեստասեր լինի, եւ կիբեռնետիկը հասկանա արվեստից։ Մենք կարծես թե ուրիշ բանից ենք խոսում, կերպարվեստ ուսուցանելու հետ արվեստասիրությունն այնքան էլ կապ չունի։ Սա այդ դեպքը չէ։ Իսկ Թերլեմեզյանի ուսումնարանը կերպարվեստի ուսուցման հենց հիմքն է։ Ավելին ասել չեմ կարող։ Խնդիրը շատ լուրջ է, եւ կարծում եմ, որ շատ լուրջ վերաբերմունք է պահանջում։ Կարող եմ անկեղծորեն զարմանալ, որ տիկին Աննա Մնացականյանի սկեսուրն այդքան եռանդ եւ էներգիա ունի, որ դեռ “շախմատ” է խաղում”։

Վերջում թերթը զրուցեց նաեւ Գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի ԺՊ Աննա Մնացականյանի հետ, որը շտապեց հայտնել, որ իր դեմ բողոքող ընդամենը մի փոքր խումբ կա։ “Եկեք ուսումնարան եւ տեսեք, թե ինչքանով է կազմակերպված կամ անկազմակերպ իրավիճակ քոլեջում։ Մի փոքրաթիվ մարդկանց խումբ, որոնք անընդհատ հիշեցնում են իմ առաջին մասնագիտությունը, բայց երկրորդ մասնագիտության մասին մոռանում են”,–ընդգծեց Մնացականյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ