ՀԱԿ-ը ԲՀԿ-ից մարդ է ուզում. 168 ժամ
“168 ժամ”-ի տեղեկություններով` ՀԱԿ-ը պատրաստվում է նոյեմբերի 21-ին Աժ շենքի դիմաց հանրահավաք հրավիրել, որի նպատակն է լինելու ստիպել ՀՀԿ պատգամավորներին մասնակցել այդ օրը հրավիրված արտահերթ նստաշրջանին: Սակայն սպասվող միջոցառման մասին ՀԱԿ ներկայացուցիչները գերադասում են առայժմ չբարձրաձայնել: Սա մի կողմից տարօրինակ է թվում, քանի որ տրամաբանությունը հուշում է, որ պետք է հնարավորինս շուտ եւ շատ դրա մասին հայտարարվեր, որպեսզի ավելի շատ մարդ տեղեկացված լիներ:
Սակայն խնդիրն այն է, որ ՀԱԿ-ը միայնակ սեփական ուժերով, չի կարող տպավորիչ հանրահավաք կազմակերպել, իսկ սակավամարդ միջոցառման կազմակերպումը կարող է էապես վնասել այս ուժի վարկանիշին: ՀԱԿ ներկայացուցիչները բանակցում են իրենց նոր քաղաքական գործընկերների` ԲՀԿ-ի հետ, որպեսզի նրանք հանրահավաքի համար անհրաժեշտ քանակի ժողովուրդ ապահովեն: ՀԱԿ պայմանը ԲՀԿ-ի հետ համագործակցելու համար, հենց համատեղ մասսայական միջոցառումներ կազմակերպելն էր: Եթե ԲՀԿ-ականները համաձայնեն շրջաններից ավտոբուսներով մարդ բերել Երեւան, ապա կարելի է արձանագրել, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը կայացել է: ԲՀԿ-ն այս հարցում կարծես թե դեռ չի կողմնորոշվել