Սուրճը երջանկացնում է մարդկանց
Գերմանացի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում պարզել են, որ սուրճը երջանկացնում է մարդկանց:
Հետազոտությանը մասնակիցներին բաժանել են 2 խմբի: Յուրաքանչյուր խմբի 33 անդամներին գիտնականները դեղահաբեր են տվել` մի խմբին պլացեբո, մյուսին` կոֆեինով դեղահաբեր` գիտափորձից կես ժամ առաջ: Այնուհետեւ նրանց ցույց են տվել որոշակի էմոցիոնալ բնույթի բառեր: Արդյունքում պարզվել է, որ կոֆեին ընդունած խմբի անդամները 7 տոկոսվ ավելի արագ են ընկալել դրական հնչերանգով բառերին, քան մյուս խումբը:
Սակայն նման երեւույթ չի նկատվել չեզոք կամ բացասական հնչերանգով բառերի դեպքում, գրում է “tsn.ua” կայքը:
Գիտափորձն անցկացրած գիտնականներից մեկը նշել է, որ կոֆեինը ոչ միայն խթանում է մտավոր գործողությունները, այլ նաեւ ուժեղացում է դրականի ընկալումը:
Նախորդ գիտափորձի արդյունքում պարզվել էր, որ մարդիկ ավելի արագ են ընկալում դրական բառերը, պատկերները եւ երեւույթները, քան բացասականը: Այսուհետ, այդ գործընթացն ավելի կարագանա կոֆեինի շնորհիվ: