18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Փաթեթավորված բանջարեղենի մեջ մողես է հայտնաբերվել /ֆոտո/

մողես1Թարմ մթերքների խանութից հերթական առեւտուրը կատարելուց հետո 55-ամյա բրիտանացի Իեն Լոքը 15 սմ-անոց սողուն  է գտել բանջարեղենի փաթեթի մեջ:

Լոքը “Morrisons” սուպերմարկետի մշտական հաճախորդն է, սակայն մինչ օրս խանութի ապրանքներում որեւէ կասկածելի բան չի հայտնաբերել: Սակայն վերջին գնումը ողջ ընտանիքի համար “անսպասելի հայտնագործություն է եղել”:

“Ես արդեն պատրաստվում էի աղցան պատրաստել, երբ բացեցի փաթեթը եւ տեսա բավականին խոշոր չափսերի մի մողես: Բարեբախտաբար, ես հասցրեցի փակել փաթեթը”,-պատմել է Իենը:

Խանութի ադմինիստրացիան հայտնել է, որ իրենց բոլոր ապրանքները մանրամասնորեն ստուգվում են, եւ իրենք խիստ զարմացած են նման “անակնկալից”: Նա Լոքի ընտանիքին փոխհատուցում է խոստացել հասցված վնասի դիմաց:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ