Պաղեստինցիները ռմբակոծել են Երուսաղեմը /վիդեո/
Երուսաղեմի բնակիչները նոյեմբերի 16-ի երեկոյան ստիպված են եղել ապաստարաններում թաքնվել ռմբակոծություններից այն բանից հետո, երբ քաղաքում օդային խուճապի ազդանշան է հնչել, հաղորդում է “Reuters”-ը:
Տեղի ռադիոկայաններից մեկի հաղորդավարն ուղիղ եթերում հայտարարել է, որ առնվազն մեկ պայթյունի ձայն է լսել: Երուսաղեմի բժիշկների տվյալներով` պայթյունն իսկապես եղել է, սակայն տուժողներ չեն եղել, քանի որ ոչ ոք օգնության չի դիմել իրենց: Դրանից մի որոշ ժամանակ առաջ “ՀԱՄԱՍ”-ը հայտարարել էր, որ միջին հեռավորության 2 “М-75” հրթիռ է արձակել Երուսաղեմի ուղղությամբ: Գազայից Իսրայելի մայրաքաղաք հեռավորությունը շուրջ 70 կմ է:
Դրանից մի քանի ժամ առաջ Գազայից արձակված հրթիռը ընկել է ծով` Թել-Ավիվի մոտ` կրկին առանց որեւէ վնաս հասցնելու:
Դիտորդները նկատում են, որ ոչ Թել-Ավիվը, ոչ էլ Երուսաղեմը նախկինում ռմբակոծման չեն ենթարկվել Գազայի տարածքից: Վերջին իրադարձությունները վկայում են, որ գրոհայինների մոտ հրթիռներ են հայտնվել, որոնք ունակ են հարվածել Իսրայելի կենտրոնական մասերը:
Գազայի տարածքի շուրջ ծագած կոնֆլիկտի արդյունքում Իսրայելում 3 մարդ է զոհվել, պաղեստինցիները 16 զոհ են տվել:
http://youtu.be/1JiYnlsvI4o