Դատախազի միջնորդագիրն այսօր չքվեարկվեց. ԱԺ նիստն ավարտվեց

Քիչ առաջ ավարտվեց հինգերորդ գումարման ԱԺ հերթական քառօրյայի առաջին նիստը: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ներկայացրած գրավոր միջնորդագրի քննարկումը` ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ որպես մեղադրյալ Սիվիլիթասի փողերի լվացման գործում ներգրավելու մասին, չավարտվեց: Միջնորդագրի քվեարկությունը ամենայն հավանականությամբ տեղի կունենա վաղը: Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը չի մասնակցելու այս քառօրյայի քվեարկություններին: […]