21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ալիկ Արզումանյանը հորդորեց ԲՀԿ-ին չշահարկել իր անունը` ժամանակին հերքում էիք քաղբանտարկյալների գոյությունը

Քիչ առաջ խորհրդարանում ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր, “Ազատ դեմոկրատ”, ՀՀ նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանը վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց եւ ԲՀԿ-ական պատգամավորներին հորդորեց չքաղաքականացնել իր անցած ուղին եւ իր անունը քաղաքական նպատակներով չշահարկել:

Բանն այն է, որ իրենց ելույթներում ԲՀԿ-ական պատգամավորներ Վահան Բաբայանն ու Վահե Հովհաննիսյանը զուգահեռներ անցկացրին Վարդան Օսկանյանի դեմ սկսված գործընթացի եւ ՀՀ նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանի դեմ ժամանակին փողերի լվացման մեղադրանքով գործի հարուցման միջեւ:

Ալիկ Արզումանյանը հայտարարեց , որ ինքը երեք անգամ `1988 , 2007 և 2008 թվականներին քաղբանտարկյալ է եղել, բայց ԲՀԿ-ն վերջին երկու անգամն էլ հերքել է Հայաստանում քաղբանտարկյալների գոյության փաստը:

“Կխնդրեի չփորձել որեւէ կերպ բարձրաձայնել այդ հարցերը: Ես իմ իրավունքների համար պայքարելու ձեւը գիտեմ եւ պայքարելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ ԱԱԾ-ն եւ գլխավոր դատախազությունը ներողություն չեն խմնդրել անհիմն մեղադրանքների համար”,-հայտարարեց Ալիկ Արզումանյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ