18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վեց- յոթ ամիս առաջ նույն երգն էինք երգում, ոչինչ չի փոխվել. Գալուստ Սահակյան

ԱԺ ամբիոնը չպետք է վերածել վրեժի ամբիոնի: Այսօր խորհրդարանում  նման հայտարարություն արեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Վերջինիս ելույթը հաջորդեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթին, որտեղ Փաշինյանն ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ մարտի մեկի դեպքերին  Վարդան Օսկանյանի առնչությանը:

“Մենք պիտի հնարավորություն տանք պարոն Օսկանյանին, որ ապացուցի իր անմեղությունը: Մենք պիտի հնարավորություն տանք իրավասու մարմնին, տեր կանգնել իր միջնորդագրին”,-հայտարարեց Գալուստ Սահակյանը եւ հավելեց, որ ոչ ոք չի ասում, թե պարոն Օսկանյանը մեղավոր է:

“Մեր օրերում սցենար է աշխատում, որ նրանք ովքեր երկար տարիներ իշխանության մեջ են լինում չեն դիմանում դրսին եւ ասում են, որ իշխանությունները ձախողել են: Չեմ կարծում, որ Օսկանյանը պետք է խառնվեր այդ տեսակին”,-հավելեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Գալուստ Սահակյանը շեշետեց, որ ԲՀԿ հետ երկար ճանապարհ են անցել: ” Մինչեւ սրանից վեց- յոթ ամիս առաջ նույն երգն  էինք երգում, այսօր էլ ոչինչ չի փոխվել”,-նկատեց նա եւ հավելեց, որ իրենք չեն հակադրվում ԲՀԿ-ին: Գալուստ Սահակյանը միեւնույն ժամանակ նկատեց, որ ԱԺ-ն դատարան չէ եւ որոշում չի կայացնելու, իսկ ճշմարտությունը հասարակությանը ներկայացնելու համար հարկավոր է Վարդան Օսկանյանին հնարավորություն տալ` ապացուցելու իր անմեղությունը:

Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն ներկայացված միջնորդագիրը կքվեարկի այն նույն տոնայնությամբ, որով ինքը խոսեց: Նա նշեց, որ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը միչեւ քվեարկությունը մեկ անգամ եւս կհավաքվի` հարցը քննարկելու:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ