19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանը մեկ ամսում կորոշի/վիդեո/

՛՛Շնորհակալ եմ պատասխանի համար, շնորհակալ եմ, որ պատիվ ստացա Սերժ Սարգսյանին ուղղված նամակի պատասխանը ԱԺ նախագահի միջոցով պատասխանելուն՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպաման ժամանակ ասաց ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Հովհաննիսյանը նամակ էր հղել նախագահ Սերժ Սարգսյանին, որում նշված էին բազմաթիվ կետեր, որոնք, ըստ նամակատիրոջ, պետք է փոփոխության ենթարկվեն Հայաստանում:

՛՛Եթե նամակը համապատասխանում է իրականության ձգտման, ուրեմն մեզ սպասում է հերթական ոչ արդար, ոչ ազատ, դեյուրե ընտրություն՛՛,-ցավալով Հովիկ Աբրահամյանի պատասխանի համար՝ ասաց բանախոսը:

Անդրադառնալով նախագահական ընտրություններին՝ Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանին նոր նախագահ է հարկավոր, սակայն ինքը Հովհաննիսյանը դեռևս չգիտի, թե արդյո՞ք կառաջադրի իր թեկնածությունը: Դա կախված է Հովհաննիսյանի վերլուծությունից, որի միջոցով ինքը փորձելու է պարզել, թե արդյո՞ք իրենից ավելի լավ թեկնածու չկա, ում ինքը կարող է սատարել: Իր կուսակցությունում ինքը հավանական թեկնածուներ տեսնում է:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ