18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Դատախազի միջնորդագիրն այսօր չքվեարկվեց. ԱԺ նիստն ավարտվեց

Քիչ առաջ ավարտվեց հինգերորդ գումարման ԱԺ հերթական քառօրյայի առաջին նիստը: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ներկայացրած գրավոր միջնորդագրի քննարկումը` ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ որպես մեղադրյալ Սիվիլիթասի փողերի լվացման գործում ներգրավելու մասին, չավարտվեց:

Միջնորդագրի քվեարկությունը ամենայն հավանականությամբ տեղի կունենա վաղը:

Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը չի մասնակցելու այս քառօրյայի քվեարկություններին: Նաիրա Զոհրաբյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց իրենց բոյկոտի մասին եւ հորդորեց մյուս խմբակցություններին, որոնք դեմ են միջնորդագրին, նույնպես չմասնակցել քվեարկությանը:

Քվեարկությանը չմասնակցելու մասին ԱԺ ՀՅԴ խմբակցության անունից հայտարարեց պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, իսկ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը կոչ արեց գլխավոր դատախազին հետ վերցնել միջնորդագիրը: Ավելի վաղ այդ մասին հայտարարել էր “ժառանգության” առաջնորդը, նշելով որ “Ժառանգությունը” չի մասնակցի քվեարկությանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ