18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱԺ փոխնախագահն ընդունել է Համայն եզդիների հոգեւոր առաջնորդին

ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 1-ին հանդիպում ունեցավ Համայն եզդիների հոգեւոր առաջնորդ Միրե -Միրա Թախսին Բեգի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով պատվիրակության այցն Ազգային ժողով` Էդուարդ Շարմազանովը նշեց, որ հայ եւ եզդի ժողովուրդները պատմականորեն միշտ եղել են բարեկամներ, եւ այդ եղբայրական հարաբերությունները ներկայում էլ շարունակվում են:

Ինչպես Իրաքի հայ համայնքն է մշտապես զգում եզդի դրացիների աջակցությունը, այնպես էլ Հայաստանի եզդիներն են հատուկ վերաբեմունքի արժանանում: Փոխնախագահի խոսքով` հայերը միշտ էլ հիշում են եզդի ժողովրդի մասնակցությունն անցյալ դարասկզբի մայիսյան հերոսամարտերին, երբ ցեղասպանություն ապրած հայ ժողովուրդը Բաշ Ապարանի, Սարդարապատի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերում կռիվ էր տալիս իր անկախության համար, եզդիները, Ջհանգիր Աղայի եւ այլ եզդի հրամանատարների գլախավորությամբ հայերի հետ միասին մասնակցեցին այդ պայքարին: Եզդիներն ակտիվ մասնակցություն ունեցան նաեւ Արցախյան հերոսամարտին:

Էդուարդ Շարմազանովը վստահություն հայտնեց, որ Հայաստանում  Միրե -Միրա Թախսին Բեգի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության այս այցը մեծապես կնպաստի երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը: Փոխնախագահը հյուրերին ներկայացրեց Հայաստանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ տարվող քաղաքականությունը, նշելով, որ ամենալայն հնարավորություններ են ստեղծված վերջիններիս հոգեւոր, մշակութային եւ ազգային արժեքների պահպանման ու զարգացման համար, ընդհուպ ազգային լեզվով ռադիոժամի ու տպագիր մամուլի առկայությունը: Նրա ներկայացմամբ` Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները լավ հնարավորություններ ունեն եւ ակտիվորեն մասնակցում են երկրի հասարակական, քաղաքական, մշակութային անցուդարձին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար,  Միրե -Միրա Թախսին Բեգը նույնպես վստահություն հայտնեց, որ այս այցը նոր խթան կհանդիսանա հայ եւ եզդի ժողովուրդների բարեկամական հարաբերությունների զարգացմանը: Երկուստեք կարեւորվեց հաճախակի փոխայցելությունների կազմակերպումը` ամենատարբեր մակարդակներով: Այդ տեսանկյունից Էդուարդ Շարմազանովը կարեւորեց ժամանակին Հայաստանի եւ Իրաքի խորհրդարանների միջեւ երբեմնի աշխույժ կապերի վերականգնումը:

Հանդիպմանն անդրադարձ եղավ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ