08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 15, 2012

Արթուր Բաղդասարյանը մեկնում է ՌԴ

2012թ. հոկտեմբերի 15-17-ը ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հրավերով տեղի է ունենալու ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն: Այցի ընթացքում կայանալու են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հանդիպումները ՌԴ Նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր […]

Առաջարկում են Փաշինյանի թեկնածությունը

ՀԱԿ-ի մաս կազմող ՛՛ՄԻ-96՛՛ կուսակցության վարչությունը հայտարարություն է տարածել, որտեղ ,ասնավորապես ասվում է. ՛՛Մեր  երկրում, օրինական ընտրության անցկացման  հույս  կարող  է  արթնացնել ՀՀ  Նախագահի  այնպիսի  թեկնածուի  առաջադրումը, որը  ոչ  միայն  կարող  է, այլև  բարոյական իրավունք  ունի  լինել  ՀՀ  Նախագահ: Այդպիսին  մենք  տեսնում  ենք  Նիկոլ  Փաշինյանին  և  ՀԱԿ   քաղխորհրդին  ներկայացնում  ենք  նրա  թեկնածությունը, ՀՀ  Նախագահի  թեկնածու  […]

Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ

Հոկտեմբերի 13-14-ը Կինշասայում կայացավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովը, որին մասնակցում էին կազմակերպության 77 անդամ, ասոցիացված եւ դիտորդ երկրների բարձրաստիճան պատվիրակությունները` պետությունների և կառավարությունների ղեկավարների, արտգործնախարարների ղեկավարությամբ: Հայաստանը գագաթաժողովին ներկայացնում էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Գագաթաժողովին նախորդել էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների խորհուրդը, որը հոկտեմբերի 11-ին միաձայն որոշում էր ընդունել Հայաստանի անդամակցության առաջարկը գագաթաժողովի հաստատմանը ներկայացնելու […]

Հարցաքննվել են Սիվիլիթասի նախկին եւ ներկա խորհրդի անդամները

Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի ներկա և նախկին անդամներ Վահան Խաչատրյանը, Կարինե Հարությունյանը, Տիգրան Կարապետյանը և Վահե Աղաբեկյանցը այսօր հարցաքննության են հրավիրվել Ազգային անվտանգության ծառայություն՝ կապված մայիսի 25-ին ԱԱԾ-ի կողմից փողերի լվացման հատկանիշներով հարուցված քրեական գործի հետ, որն առնչվում է Սիվիլիթաս հիմնադրամին և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին:

ՊԵԿ-ի ակտը` օդից վերցրած թվերո՞վ

Սփյուռքահայ ներդրող Սարո Հարթունյանին պատկանող “Ջի էյջ Սթորիջ Էնթերփրայզիս” ընկերությունը վարչական դատարանում վիճարկում է ՊԵԿ-ի վերստուգման ակտը, որը և հիմք էր դարձել Նարեկ Հարթունյանի ու ընկերության երկու աշխատակիցների նկատմամբ քրեական գործ հարուցելու համար՝ հարկերից չարամտորեն խուսափելու հատկանիշներով: ՊԵԿ-ի ակտի համաձայն, պետությանը պատճառվել է ավելի քան 64 մլն դրամի վնաս, իսկ տույժերն ու տուգանքները միասին ավելի […]

Նիդերլանդների քաղաքական դրիքորոշումը Սաֆարովի գործի վերաբերյալ

Ձեզ ենք ներկայացնում  Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի անդրադարձը “Սաֆարովի գործին”, որը  ներկայացվել է “Նիդերլանդական օրագիր” կայքէջում: “Սաֆարովի հարցը վերջին ժամանակաշրջանում տարբեր առիթներով քննարկվել է հոլանդական քաղաքական շրջաններում: Հայաստանի խորհրդարանի պատգամավորներին նեցուկ կանգնելու նպատակով այսօր`  հոկտեմբերի 15-ին, Նիդերլանդների խորհրդարանի նախկին պատգամավոր պարոն Վան Դեյկը Հայաստանի խորհրդարանի նախագահին կներկայացնի մի նամակ, որն ստորագրել են Նիդերլանդների խորհրդարանի մի քանի […]

Փոքր կենտրոնը` աղբավայր (ֆոտո)

Երեկվա ‘Էրեբունի-Երևան’ տոնակատարություններից հետո քաղաքի փոքր կենտրոնը վերածվել էր հանրային աղբավայրի: Տարբեր մասերում` Հանրապետության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Ազատության հրապարակում թափված էին շշեր, թղթեր, ուտելիքի մնացորդներ և այլն: Անցորդները քննադատում էին հասարակական նման վարքն ու բարքը: Իհարկե, երեկ տոն էր, պետք էր ուրախանալ, նշել սիրելի մայրաքաղաքի ծնունդը: Գուցե սա էլ է օրինաչափ:

Մեղրիի նորընտիր քաղաքապետը հոգնել է լրագրողներից

Մեղրիի նորընտիր քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը  այս օրերին Ծաղկաձորում` հանգստանում է: “Թողեք հանգիստս վայելեմ, ամեն օր մի ժուռնալիստ ա զանգում: Մնում ա անջատեմ հեռախոսս”,-ասաց նա Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում: Իսկ մեզ հետաքրքրում էր արդյո՞ք անկուսակցական քաղաքապետը դիմում է գրել ՀՀԿ շարքերը համալրելու նպատակով եւ կադրային ջարդ արվելո?ւ է: “Ես չեմ կարա պատասխանեմ, ես նոյեմբերի 13-ից եմ աշխատանքի, […]

Թուրքիան փակել է իր օդային տարածքը սիրիական ուղեւորատար ինքնաթիռների համար

Թուրքիան փակել է իր օդային տարաքծը Սիրիայից ժամանող մարդատար ինքնաթիռների համար: Այս մասին հաղորդում է “AFP”-ը` հղում անելով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությանը: Նախարարի խոսքով` նման որոշման համար պատճառ է հանդիսացել այն, որ Սիրիան չարաշահում է ուղեւորային չվերթները` դրանց անվան տակ ռազմամթերք տեղափոխելով: Սիրիան իր հերթին ետ չի մնացել եւ եւս փակել է իր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված