16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ՊԵԿ-ի ակտը` օդից վերցրած թվերո՞վ

Սփյուռքահայ ներդրող Սարո Հարթունյանին պատկանող “Ջի էյջ Սթորիջ Էնթերփրայզիս” ընկերությունը վարչական դատարանում վիճարկում է ՊԵԿ-ի վերստուգման ակտը, որը և հիմք էր դարձել Նարեկ Հարթունյանի ու ընկերության երկու աշխատակիցների նկատմամբ քրեական գործ հարուցելու համար՝ հարկերից չարամտորեն խուսափելու հատկանիշներով:

ՊԵԿ-ի ակտի համաձայն, պետությանը պատճառվել է ավելի քան 64 մլն դրամի վնաս, իսկ տույժերն ու տուգանքները միասին ավելի քան 111 մլն դրամ ենթակա է վերադարձման պետական բյուջե: Մինչդեռ ընկերության շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Անի Թորոսյանը նշում է, դիմել են դատարան՝ ակտն ամբողջովին անվավեր ճանաչելու պահանջով:

Նշենք, որ ըստ հայցվոր կողմի նախ խախտվել են ակտի հանձնման ժամկետները, բացի այդ ակտի կազմման համար հիմք են ընդունվել նաև “երրորդ անձանց” կողմից տրված տվյալները:

“Ջի էյջ Սթորիջ Էնթերփրայզիս” ընկերության աշխատակից Երվանդ Ֆրանգուլյանը, խոսելով ՊԵԿ-ի վերստուգման ակտի մասին նկատում է. “Մասնագետները նման դեպքերում ասում են՝ օդից վերցրած թվերով է կազմված: Անհասկանալի է՝ ինչ թվաբանական գործողություններ են արվել, որ 64 մլն կամ 111 մլն են ստացել”:

Հարցին, թե եղել է նման նախադեպ, երբ վերստուգման ակտը անվավեր ճանաչվի, դատախազ Բագրատ Պետրոսյանը նշեց, որ իր պրակտիկայում գոնե չի եղել, որ քրեական վարույթ լինի ու վերստուգման ակտը անվավեր ճանաչվի: Փաստաբան Անի Թորոսյանն էլ նկատում է, որ եթե վերստուգման ակտն, այնուամենայնիվ, անվավեր ճանաչվի վարչական դատարանի կողմից, ապա կփլվի ողջ քրեական գործը: Ընկերության փաստաբանները կարծում են, որ նախ պիտի ստուգվեր ՊԵԿ-ի ակտը, այնուհետև նոր քրեական գործ հարուցվեր կամ ոչ:

Հոկտեմբերի 12-ի դատական նիստը հետաձգվեց: “Ջի էյջ Սթորիջ Էնթերփրայզիս” ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Գևորգ Չաքմիշյանը նախօրոք վարչական դատարան էր ներկայացրել՝ քաղաքից բացակայելու մասին տեղեկատվություն՝ միջնորդելով նիստը հետաձգել: Դատարանը բավարարեց միջնորդությունը, հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին:

Հարթունյան ընտանիքի մամլո բաժին

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ