10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Թուրքիան փակել է իր օդային տարածքը սիրիական ուղեւորատար ինքնաթիռների համար

Թուրքիան փակել է իր օդային տարաքծը Սիրիայից ժամանող մարդատար ինքնաթիռների համար: Այս մասին հաղորդում է “AFP”-ը` հղում անելով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությանը:

Նախարարի խոսքով` նման որոշման համար պատճառ է հանդիսացել այն, որ Սիրիան չարաշահում է ուղեւորային չվերթները` դրանց անվան տակ ռազմամթերք տեղափոխելով: Սիրիան իր հերթին ետ չի մնացել եւ եւս փակել է իր օդային տարածքը թուրքական ինքնաթիռների համար:

Երկու հարեւան երկրների միջեւ հարաբերությունները սրվեցին հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած միջադեպից հետո, երբ թուրքական ռազմաօդային ուժերն ստիպել էին Մոսկվայից Դամասկոս թռչող մարդատար ինքնաթիռին վայրէջք կատարել Անկարայում` հիմնավորելով, որ ինքնաթիռում արգելված ռազմամթերք կա: Սիրիան Թուրքիայի գործողություններն “օդային ծովահենություն” անվանեց:

ՌԴ ԱԳ նախարարությունը եւս անհանգստություն էր հայտնել միջադեպի կապակցությամբ` նշելով. որ այդ քայլը “վտանգել էր ուղեւորների կյանքը եւ անվտանգությունը, որոնց թվում  նաեւ ՌԴ 16 քաղաքացի կար”:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ