08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Արթուր Բաղդասարյանը մեկնում է ՌԴ

2012թ. հոկտեմբերի 15-17-ը ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հրավերով տեղի է ունենալու ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն:

Այցի ընթացքում կայանալու են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հանդիպումները ՌԴ Նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովի, ՌԴ ՛՛Ռոսգրանիցա՛՛ դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովի, ինչպես նաև ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Ֆոմինի հետ:

Այցի ընթացքում նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում: ՀԱՊԿ քարտուղարությունում նախատեսված է Արթուր Բաղդասարյանի հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ, որին կհաջորդի ՛՛Հայաստանի Հանրապետության գործունեությունը ՀԱՊԿ շրջանակներում՛՛ խորագրով կլոր սեղանի նիստը:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ