17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ

Հոկտեմբերի 13-14-ը Կինշասայում կայացավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովը, որին մասնակցում էին կազմակերպության 77 անդամ, ասոցիացված եւ դիտորդ երկրների բարձրաստիճան պատվիրակությունները` պետությունների և կառավարությունների ղեկավարների, արտգործնախարարների ղեկավարությամբ: Հայաստանը գագաթաժողովին ներկայացնում էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Գագաթաժողովին նախորդել էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների խորհուրդը, որը հոկտեմբերի 11-ին միաձայն որոշում էր ընդունել Հայաստանի անդամակցության առաջարկը գագաթաժողովի հաստատմանը ներկայացնելու վերաբերյալ: Հոկտեմբերի 13-ին Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովն որոշում կայացրեց Հայաստանի Հանրապետությանը որպես ՖՄԿ լիիրավ անդամ ընդունելու մասին:

Հայաստանի անդամակցության որոշումից հետո Էդվարդ Նալբանդյանն, ելույթ ունենալով գագաթաժողովին, ասաց.

“Ինձ համար մեծ պատիվ է ներկա գտնվել Ֆրանկոֆոնիայի տասնչորսերորդ գագաթաժողովին, որտեղ Հայաստանը դառնում է Ֆրանկոֆոնիայի Միջազգային Կազմակերպության լիիրավ անդամ:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վստահության այս արտահայտության համար և գոհունակություն` մեր երկրի` ֆրանկոֆոն մեծ ընտանիքին, երկխոսության և համագործակցության այս լայն հարթակին միանալու կապակցությամբ:

Հպարտ ենք, որ հայկական քաղաքակրթությունը, մշակույթն ու լեզուն իրենց տեղն են գտնելու մշակութային և լեզվական բազմազանությամբ հարուստ ֆրանկոֆոնիայի ընդհանուր ժառանգության մեջ:

Հայտնի է, որ Հայաստանը Ֆրանսիայի և ֆրանկոֆոն երկրների հետ կապում են առանձնաշնորհյալ հարաբերություններ: Մեր երկրների, մեր ժողովուրդների ճակատագրերը շաղկապված են, ժամանակի փորձությունն անցած և կոփված խաղաղության, ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր արժեքների հանդեպ հանձնառությամբ:

Կազմակերպության լիիրավ անդամի կարգավիճակում Հայաստանը կկարողանա առավել ամրապնդել և խորացնել իր համագործակցությունն անդամ երկրների հետ, ակտիվորեն մասնակցել Ֆրանկոֆոնիայի աշխատանքներին, գործել համերաշխության և ընդհանուր արժեքներին հավատարմության ոգով։

Հայաստանը ֆրանկոֆոնիայի անդամ երկրների հետ միասին ակտիվ ջանքեր է գործադրելու միջազգային բեմահարթակում կազմակերպության դերն առավել ամրապնդելու ուղղությամբ”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ