08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 15, 2012

Եղանակը առաջիկա հինգ օրերին

Հոկտեմբերի  16-ին  սպասվում  է առանց տեղումների եղանակ, 17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 18-20-ին նաև Գեղարքունիքում և Վայոց ձորում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ, առանձին հատվածներում` մառախուղ: Քամին` արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-20-ին հատկապես ցերեկը աստիճանաբար  կնվազի 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ` 8-10 աստիճանով:

” Արցունքներս մի տարեք ձեր տուն..”.մայրը “Բանդայի” գործով տուժածներին /ֆոտո, վիդեո/

Հոկտեմբերի 15-ին ժամը 12-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ  սկսվելու էր հայտնի “բանդայի” գործի դատավարությունը, սակայն այն կրկին հետաձգվեց: Հիշեցնենք, որ Արտուշ Հակոբյանը  (“Սուրիկի լավաշի”սեփականատիրոջ որդին),  Դավիթ Գալստյանը,  Սամվել Դավթյանը,  Արման Դալլաքյանը,  Արթուր Մանուկյանն ու  Քյարամ Ամոյանը մեղադրվում են մի շարք պաշտոնյաների առանձնատների վրա ավազակային հարձակումներ կատարելու մեջ: Դատարանի շենքը […]

Օսկանյանը՝ օտարերկրյա ներդրումներից

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներին և օտարերկրյա ներդրումներին: Վերջիններիս առաջխաղացման համար Օսկանյանն առանձնացրել է չորս կետ: ՛՛Հայաստանի մակրոտնտեսական մտահոգիչ ցուցանիշներից մեկը օտարերկրյա ներդրումների կտրուկ անկումն է: Դա մտահոգիչ է, որովհետև բոլորի համար էլ պարզ է, որ առանց արտաքին լուրջ ներդրումների հնարավոր չէ կայուն տնտեսական զարգացում ապահովել: […]

Շատ բան ենք արել, բայց դեռ ավելին ունենք անելու. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում հրավիրված ՛՛Համաշխարհային հայկական կոնգրես՛՛ հասարակական կազմակերպությունների միջազգային միության երկրորդ հերթական համագումարին: Հանրապետության ղեկավարը համագումարում հանդես է եկել ելույթով, ողջունել մասնակիցներին և մաղթել արգասաբեր աշխատանք: Ներկայացնում ենք նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը ՛՛Համաշխարհային հայկական կոնգրես՛՛ հասարակական կազմակերպությունների միջազգային միության երկրորդ համագումարին Վեհափա՛ռ Տեր, Հարգելի՛ տիկնայք և […]

Անկարան հայկական ինքնաթիռին հարկադրել է վայրէջք կատարել Էրզրումում

Թուրքական իշխանություններն Արեւելյան Թուրքիայի տարածքով թռչող հայկական մարդատար ինքնաթիռին ստիպել են վայրէջք կատարել, հաղորդում է  “AFP”-ը: Իր գործողություններն Անկարան բացատրել է ինքնաթիռի ուղեբեռն ստուգելու անհրաժեշտությամբ: Ինքնաթիռը վայրէջք է  կատարել Էրզրումում` Հայաստանի սահմանից ոչ հեռու: Սակայն ինչպես Henaran.am-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, Սիրիա հումանիտար օգնություն տեղափոխող ինքնաթիռի վայրէջքը Թուրքիայում պլանային էր եւ արվել է ըստ ձեռք բերված […]

Կհարցաքննվի քաղաքաշինության նախկին նախարարը

Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2012թ. սեպտեմբերի 25-ին հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր հարցաքննության է հրավիրվել ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը: Հիշեցնենք, որ ըստ դատախազության տարածած հաղորդագրության, նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ 2005թ., այնուհետև` 2008-2010թթ. ընթացքում կազմված, ապա լրամշակված նախագծանախահաշվային փաստաթղթերի […]

Հայաստանում հարուստների թիվը նվազում է

Հայաստանում մարդկանց քսան տոկոսը լավագույն դեպքում կարողանում է սնունդի հարցը լուծել, իսկ հարուստները, ովքեր իրենց ոչ մի բանում չեն սահմանափակում, կազմում են բնակչության երեք տոկոսը: Այս տվյալներն այսօր լրագրողներին ներկայացրեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքով՝  մեր երկրում նվազել է եւ աղքատությունը, եւ հարուստների թվաքանակը, մնացել է բնակչության աղքատ հատվածը: Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցացիայի նախագահ […]

Նա իրավունք չունի կարծիք արտահայտելու, թե ով է ՀԱԿ-ի թեկնածուն

“Ռուբեն Թորոսյանը որեւիցե գործունեություն չի ծավալել ՀԱԿ-ի շրջանակներում, որպեսզի իրավունք  ունենա նման տեսակետ արտահայտելու, հետեւաբար անիմաստ եմ համարում նրա  տեսակետը քննարկելը: Մենք ունենք  մեկ թեկնածու, դա Լեւոն Տեր-Պետրոսյանն է”,- Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀԱԿ մաս կազմող “ՄԻ-96” կուսակցության վարչության տարածած հայտարարությանը, ասել է ՍԴՀԿ ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը: Հիշեցնենք, որ հիշյալ հաղորդագրության […]

Ավստրիացին թռիչք է կատարել ստրատոսֆերայից /վիդեո/

Ավստրիացի պարաշյուտիստ Ֆելիքս Բաումգարտները թռիչք է կատարել ավելի քան 38 կմ բարձրությունից ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգում, հաղորդում է “BBC News”-ը: 43-ամյա ավստրիացին բարձրացել է շուրջ 38 հազար 600 մետր` օդապարիկին ամրացված հատուկ զամբյուղի մեջ: Թռիչքի ժամանակ պարաշյուտիստը գերազանցել է ժամում 1100 կմ արագությունը: Ամբողջ թռիչքն իրականացվել է 2 րոպեից քիչ ժամանակում: Նախկինում “թռիչքը տիեզերքից” անընդհատ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված