04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

” Արցունքներս մի տարեք ձեր տուն..”.մայրը “Բանդայի” գործով տուժածներին /ֆոտո, վիդեո/

Հոկտեմբերի 15-ին ժամը 12-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ  սկսվելու էր հայտնի “բանդայի” գործի դատավարությունը, սակայն այն կրկին հետաձգվեց:

Հիշեցնենք, որ Արտուշ Հակոբյանը  (“Սուրիկի լավաշի”սեփականատիրոջ որդին),  Դավիթ Գալստյանը,  Սամվել Դավթյանը,  Արման Դալլաքյանը,  Արթուր Մանուկյանն ու  Քյարամ Ամոյանը մեղադրվում են մի շարք պաշտոնյաների առանձնատների վրա ավազակային հարձակումներ կատարելու մեջ:

Դատարանի շենքը կրկին փակված էր  արգելապատնեշներով, ներս կարող էին մտնել միայն լրագրողները եւ մեղադրյալների մոտ հարազատները:

Դատը հետաձգվեց ամբաստանյալ Քյարամ Ամոյանի փաստաբանի չներկայանալու պատճառով: Ամբաստանյալը տեղյակ չէր, թե ինչու իր պաշտպանը չի ներկայացել: Դատավոր Մխիթար Պապոյանը հայտարարեց, որ առանց պաշտպանի չի կարող շարունակել դատավարությունը:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 22-ին ժամը 14-ին:

Քյարամ Ամոյանի մայրը` տիկին Կարինեն  լրագրողներին նիստից հետո ասաց, որ իր որդին մեղավոր չէ: Այդ օրերին նա Կրասնոդարում` հիվանդանոցում էր: Մանրամասները տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ