16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հայաստանում հարուստների թիվը նվազում է

Հայաստանում մարդկանց քսան տոկոսը լավագույն դեպքում կարողանում է սնունդի հարցը լուծել, իսկ հարուստները, ովքեր իրենց ոչ մի բանում չեն սահմանափակում, կազմում են բնակչության երեք տոկոսը:

Այս տվյալներն այսօր լրագրողներին ներկայացրեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքով՝  մեր երկրում նվազել է եւ աղքատությունը, եւ հարուստների թվաքանակը, մնացել է բնակչության աղքատ հատվածը:

Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը կարծում է, որ աղքատությունը Հայաստանում աճում է  մենաշնորհի պատճառով:

՛՛Մենք աղքատ ենք, ոչ թե այն պատճառով, որ անբան ենք կամ անխելք, մեր կառավարման ու տնտեսական համակարգը դեռ անկարող է սոցիալական խնդիր լուծելու: Մրցունակ շուկա չկա, շուկան ազատ չէ՛՛,-հավելեց Մարոզյանը: Հայաստանում Մարոզյանի տվյալներով՝  տնտեսական ճգնաժամը հինգից վեց անգամ խորացել է: ՛՛Ես ուզում եմ հավատամ, որ առաջիկա նախագահական ընտրություններից հետո որևէ բան կփոխվի, որովհետև այլևես հետ գնալու տեղ չկա՛՛,-նկատեց նա:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ