18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Անկարան հայկական ինքնաթիռին հարկադրել է վայրէջք կատարել Էրզրումում

Թուրքական իշխանություններն Արեւելյան Թուրքիայի տարածքով թռչող հայկական մարդատար ինքնաթիռին ստիպել են վայրէջք կատարել, հաղորդում է  “AFP”-ը:

Իր գործողություններն Անկարան բացատրել է ինքնաթիռի ուղեբեռն ստուգելու անհրաժեշտությամբ: Ինքնաթիռը վայրէջք է  կատարել Էրզրումում` Հայաստանի սահմանից ոչ հեռու:

Սակայն ինչպես Henaran.am-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, Սիրիա հումանիտար օգնություն տեղափոխող ինքնաթիռի վայրէջքը Թուրքիայում պլանային էր եւ արվել է ըստ ձեռք բերված պայմանավորվածության:

Նշենք, որ հոկտեմբերի 10-ին Թուրքիան Մոսկվայից Դամասկոս թռչող ինքնաթիռին էր  ստիպել վայրէջք կատարել` պատճառաբանելով, որ ինքնաթիռում արգելված ուղեբեռ կա: Միջադեպի պատճառով 2 երկրների հարաբերությունները սրվեցին, որի հետեւանքով նրանք փոխադարձաբար փակեցին իրենց օդային տարածքները:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ