23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նա իրավունք չունի կարծիք արտահայտելու, թե ով է ՀԱԿ-ի թեկնածուն

“Ռուբեն Թորոսյանը որեւիցե գործունեություն չի ծավալել ՀԱԿ-ի շրջանակներում, որպեսզի իրավունք  ունենա նման տեսակետ արտահայտելու, հետեւաբար անիմաստ եմ համարում նրա  տեսակետը քննարկելը: Մենք ունենք  մեկ թեկնածու, դա Լեւոն Տեր-Պետրոսյանն է”,- Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀԱԿ մաս կազմող “ՄԻ-96” կուսակցության վարչության տարածած հայտարարությանը, ասել է ՍԴՀԿ ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը:

Հիշեցնենք, որ հիշյալ հաղորդագրության մեջ “ՄԻ-96” կուսակցության վարչությունը նախագահական ընտրություններում որպես ՀԱԿ-ի թեկնածու Նիկոլ Փաշինյանին է առաջարկում՝ հորդորելով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին` ըմբռնումով մոտենալ:

Մեր դիտարկմանը, թե, այսուհանդերձ, տվյալ կուսակցությունը ՀԱԿ-ի մաս է կազմում, Լյուդմիլա Սարգսյանն ասաց.”ՀԱԿ-ի մաս կազմելը դեռ ոչինչ չի նշանակում: Դա ձեւական է, ինչպես ժամանակին մարքսիստն էր ՀԱԿ-ի մաս կազմում: Ռուբեն Թորոսյանը 2008 թվականից ի վեր մեկ  անգամ չի հայտնվել ՀԱԿ-ի քաղխորհրդում, հետեւաբար նրա ներկայությունն այնտեղ ձեւական բնույթ է կրում եւ չեմ կարծում, թե նա իրավունք ունի կարծիք արտահայտելու, թե ով է դառնալու ՀԱԿ-ի թեկնածու”:

Henaran.am-ի այն հարցին, թե ՀԱԿ-ում, այսուհանդերձ, քննարկվել է  Նիկոլ Փաշինյանի թեկնածության հարցը, Լյուդմիլա Սարգսյանն ասաց.”Այլ թեկնածության հարց չի քննարկվել ՀԱԿ-ում”:

Լյուդմիլա Սարգսյանից հետաքրքրվեցին նաեւ, թե ՀԱԿ-ում կա?ն այլ կուսակցություններ, որոնց անդամությունը զուտ ձեւական բնույթ է կրում, ինչպես “ՄԻ-96”-ի դեպքում է, Լյուդմիլա Սարգսյանը բացասական պատասխան տվեց:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ