09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 24, 2012

2011թ պետբյուջեի եկամուտներին, ծախսերին եւ պակասուրդին ամրագրված ցուցանիշներն արժանահավատ են. ՎՊ

ՀՀ  Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց ՀՀ վերահսկիչ պալատի եզրակացությունը “ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի կատարման մասին” տարեկան   հաշվետվության վերաբերյալ: Նա տեղեկացրեց,  որ ուսումնասիրելով հաշվետվությունը` ՀՀ Վերահսկիչ պալատը եզրակացրել է, որ ՀՀ կառավարության կողմից  ՀՀ  Ազգային ժողով  ներկայացված “ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ” տարեկան հաշվետվությունում եկամուտներին, ծախսերին եւ […]

ՀՀ գլխավոր գանձապետը ներկայացրեց 2011թ. պետբյուջեի կատարման հիմնական ցուցանիշները

Սեպտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվեցին “2011 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման մասին” տարեկան հաշվետվության քննարկումները: Նիստին ներկա էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց  2011 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման արդյունքները: Այնուհետ  ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց 2011 թվականի պետական բյուջեի […]

Ջրասուզակները փրկել են սեքս-տիկնոջը /ֆոտո/

Թուրքիայի հյուսիսում ոստիկանական ջրասուզակները Սեւ ծովից փչովի կին են հանել: Տեղի անհանգստացած բնակիչները դիմել են ոստիկանություն` ասելով, թե ափից ոչ հեռու մի կին է խեղդվում: Ոստիկանները շրջափակել են լողափի մեծ մասը եւ փրկարարներին ուղարկել խեղդվող կնոջ մոտ: Երբ “խեղդվողին” ափ են հանել, փրկարարները հայտնաբերել են, որ դա ընդամենը ռետինե սեքս-խաղալիք է եւ այն նետել են […]

Բեգլարյանի փոխարեն

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արա Գյուրջյանը նշանակվել  է “Գնումների աջակցման կենտրոն” պետա­կան ոչ առևտրային կազմակերպության պետի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահման­ված կարգով”Գնումների աջակցման կենտրոն” պետա­կան ոչ առևտրային կազմակերպության պետի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշ­տոնում նշանակելը։

Ո՞ւմ մեղքով է Հայաստանում կեղծ դեղ հայտնվում

“ Այդ թերացումը միայն մեկ մարդու կամ մեկ համակարգինը չէ, եթե Հայաստանում կեղծ դեղ է հայտնվում, դա հաստատ առողջապահության նախարարի թույլտվությամբ չէ, եթե Հայաստանում անորակ դեղ է հայտնաբերվում, դա եւս  նախարարության անմիջական մեղքով չէ, բայց այստեղ մենք բոլորս անելիքներ ունենք` տարբեր համակարգերով”,-անդրադառնալով  դեղորայքային շրջանառության ոլորտում առկա խնդիրներին, -Henaran.am-ին ասել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: […]

Վայոց Ձորի նախկին մարզպետը ոստիկան է ծեծել

Սեպտեմբերի 24-ին, Ոստիկանության Եղեգնաձորի բաժին է դիմել Արտաբույնք գյուղի բնակիչ, 52-ամյա Ծառուկ Թադևոսյանը և հայտնել, որ գիշերը` ժամը 03:30-ի սահմաններում, Արտաբույնք համայնքի ղեկավարի թեկնածու ՀՀ ԵԿՄ մարզային կառույցի անդամ, 52-ամյա Արմեն Սետրակյանը, իր համախոհներ` Երևանի Աճեմյան փողոց 1-ին նրբանցքի բնակիչ, ԲՀԿ անդամ, Վայոց Ձորի մարզի նախկին մարզպետ, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, 48-ամյա Սերգեյ Բագրատյանը […]

Հայտնի գործարարը խորհուրդ տվեց զբաղվել օլիգարխներով

‘Ժամանակն է իրերն իրենց անունով կոչել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանելով նախագահի՝ կառավարությանն ուղղված քննադատությունն՝ ասաց ամերիկահայ գործարար Վահագն Հովնանյանը: Վերջինս չի տեսել կառավարության խորհրդակցության տեսագրությունը, սակայն վստահ է, որ նախագահը ճիշտ է վարվել: Նա պետք է ժողովրդին ցույց տար, որ ինքն է լիդերը, բացի այդ, “ճիշտը ցույց տալը նախագահի պարտքն էր”: Հովնանյանի խոսքով՝ ոչ մի երկրում […]

Գյումրու նախակրթարանները հասանելի չեն աղքատ ընտանիքների երեխաների համար /վիդեո/

Գյումրու Վարդբաղ կոչվող երբեմնի գեղատեսիլ և ծառապատ տարածքում տեղադրված տնակներից մեկում իր 8 և 4 տարեկան մանկահասակ երեխաների հետ պատսպարված 26-ամյա Աննա Սիմոնյանի ընտանիքին մենք անդրադարձել էինք նախորդ տարի մեր տեսանութերից մեկում` “Սովի և աղքատության մատնված երեխաների պատմություն” http://youtu.be/u24MtgDWJls : Աննան երկու տարի առաջ վերադարձել է ՌԴ-ից: Աննայի նախկին ամուսինը ներկայումս գտնվում է ՌԴ կալանավայրում: […]

Համբուրգերն ավելի վնասակար է էկոլոգիայի համար, քան բեռնատարների եւ գործարանների ծուխը

Սննդի այն կետերը, որոնցում գրիլ եւ համբուրգերներ են պատրաստվում, մեծ վնաս են հասցնում էկոլոգիային: Կալիֆորնիական համալսարանի գիտնականները պարզել են, որ արագ սննդի կետերում առկա կոմերցիոն գրիլները, մթնոլորտ են արտանետում մեծ քանակությամբ վնասակար նյութեր, ընդ որում` ավելի մեծ ծավալներով, քան բեռնատարները եւ գործարանները: Ինժեներ Բիլլ Ուելչը համեմատել է մեկ համբուրգերի պատրաստման եւ բեռնատարի պատճառած վնասները: Բեռնատարը, 200 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված