14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ո՞ւմ մեղքով է Հայաստանում կեղծ դեղ հայտնվում

“ Այդ թերացումը միայն մեկ մարդու կամ մեկ համակարգինը չէ, եթե Հայաստանում կեղծ դեղ է հայտնվում, դա հաստատ առողջապահության նախարարի թույլտվությամբ չէ, եթե Հայաստանում անորակ դեղ է հայտնաբերվում, դա եւս  նախարարության անմիջական մեղքով չէ, բայց այստեղ մենք բոլորս անելիքներ ունենք` տարբեր համակարգերով”,-անդրադառնալով  դեղորայքային շրջանառության ոլորտում առկա խնդիրներին, -Henaran.am-ին ասել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

Հիշեցնենք, որ ի թիվս այլ որորտների, կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը խիստ քննադատության ենթարկեց  նաեւ այս ոլորտը:

Դերենիկ Դումանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեղորայքային շրջանառության ոլորտում առկա խնդիրները վերաբերում են եւ դեղորայքի գներին, եւ որակին, եւ արդյունավետությանը:

Առողջապահության նախարարը լուծումը օրենսդրական դաշտում է տեսնում: “Առաջին հերթին մենք պետք է օրենքը կարգավորենք: Դեղերի մասին օրենքը քսան տարի է ընդունված է, բայց որեւէ անգամ փոփոխության չի ենթարկվել: Հիմա մենք պատրաստել ենք օրենքի նախագիծ, որը շուտով  կներկայացվի կառավարությանը, այնուհետ` ԱԺ-ին:

Նախագծով մենք կարգավորում ենք եւ գնագոյացման, եւ որակի վերահսկման, եւ էլի շատ սահմանափակիչ խնդիրներ”,- Henaran.am-ին ասել է Դերենիկ Դումանյանը:

Նշենք, որ Դերենիկ Դումանյանը առողջապահության ոլորտի պատասխանատու  է նշանակվել մոտ երեք ամիս առաջ` հունիսի 16-ին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ