15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայտնի գործարարը խորհուրդ տվեց զբաղվել օլիգարխներով

‘Ժամանակն է իրերն իրենց անունով կոչել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանելով նախագահի՝ կառավարությանն ուղղված քննադատությունն՝ ասաց ամերիկահայ գործարար Վահագն Հովնանյանը: Վերջինս չի տեսել կառավարության խորհրդակցության տեսագրությունը, սակայն վստահ է, որ նախագահը ճիշտ է վարվել: Նա պետք է ժողովրդին ցույց տար, որ ինքն է լիդերը, բացի այդ, “ճիշտը ցույց տալը նախագահի պարտքն էր”:

Հովնանյանի խոսքով՝ ոչ մի երկրում վիճակն իդելական չէ: ՛՛Դժվարություններ բոլոր երկրներում կան, նույնիսկ Եվրոպայում ու ԱՄՆ-ում: Մենք այդ ամբողջի մասն ենք կազմում: Իրանք հազ կբռնեն, մենք հարբուխ կըլլանք՛՛,-իրեն հատուկ բառախաղով իրավիճակը բնորոշեց բանախոսը: Հովնանյանը համոզված է, որ կառավարությունն արտոնություններ պետք է տա գործարարներին: Օրենքները չպետք է ավետարանի պես լինեն, որտեղ փոփոխություններ հնարավոր չլինի անել:

Ինչ վերաբերում է օլիգարխներին, ապա գործարարը խորհուրդ տվեց, որ լրագրողները նրանցով հետաքրքրվեն: ՛՛Դուք պետք է հասկանաք, հետաքննեք, թե նրանք ինչպես են անցել այդ դիրքին՛՛,-եզրափակեց  Հովնանյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ