21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

2011թ պետբյուջեի եկամուտներին, ծախսերին եւ պակասուրդին ամրագրված ցուցանիշներն արժանահավատ են. ՎՊ

ՀՀ  Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց ՀՀ վերահսկիչ պալատի եզրակացությունը “ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի կատարման մասին” տարեկան   հաշվետվության վերաբերյալ: Նա տեղեկացրեց,  որ ուսումնասիրելով հաշվետվությունը` ՀՀ Վերահսկիչ պալատը եզրակացրել է, որ ՀՀ կառավարության կողմից  ՀՀ  Ազգային ժողով  ներկայացված “ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ” տարեկան հաշվետվությունում եկամուտներին, ծախսերին եւ պակասուրդին ամրագրված ցուցանիշներն արտացոլում են պետական բյուջեի փաստացի կատարողականը:

Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալը նաեւ նշեց, որ  ՀՀ բյուջետային միջոցների կառավարման արդյունավետության նպատակով անհրաժեշտ են համարում, որպեսզի “Գանձապետական համակարգի մասին” ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությանը եւ համայնքներին ամրագրված բոլոր բյուջետային միջոցները հաշվեգրվեն, շրջանառվեն գանձապետական միասնական հաշվով:  Մասնավորապես` ՊՈԱԿ-ներին, ԲԸ-ին, հիմնադրամներին, ինչպես նաեւ` “Գերմանահայկական հիմնադրամ»  ծրագրի կառավարման գրասենյակ” հիմնարկին տրամադրված բոլոր բյուջետային միջոցները շրջանառվեն գանձապետական միասնական հաշվով:

Նույն օրը տեղի ունեցավ նաեւ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի  մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:

Համատեղ նիստում քննարկվեց “Հայաստանի Հանրապետության  2011թ. պետական բյուջեի  կատարման մասին” տարեկան հաշվետվությունը, որը վերաբերում էր  արտակարգ իրավիճակների, ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության ոլորտներին:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ –  գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց վերը նշված ոլորտների կատարողականի հիմնական ցուցանիշները, իսկ առանձին ոլորտների պատասխանատուները` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն պետի տեղակալ Արթուր Օսիկյանը եւ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը առավել հանգամանալից ներկայացրին բյուջետային հատկացումներն ըստ առանձին ճյուղերի եւ դրանց կատարման ցուցանիշները:

Արտակարգ իրավիճակների նախարարության ծախսերը կազմել են 6, 271 մլրդ դրամ, ոստիկանությանը` 35.7 մլրդ դրամ, որոնք կատարվել են համապատասխանաբար 99.7%-ով եւ 96.1%-ով:

Ոստիկանության դասի 23.6 մլրդ դրամ ծախսերը 2010 թվականի նկատմամբ ավելացել են 4.6%-ով` պայմանավորված հասարակական կարգի պահպանության ապահովման ծախսերի աճով: Ծրագիրը կատարվել է 99.9%-ով:

Հայաստանի փրկարար ծառայության համակարգի պահպանման նպատակով ծախսվել է 4.4 մլրդ դրամ` ապահովելով ծրագրային հատկացումների 99.5%-ը եւ 2.6%-ով գերազանցելով 2010 թվականի մակարդակը:

Ազգային անվտանգության բնագավառին տրամադրվել է 12.7 մլրդ դրամ` ապահովելով ծրագրային հատկացումների 99.4%-ը: 2010 թվականի համեմատ Ազգային անվտանգության ծախսերն աճել են 6.4%-ով կամ 766.1 մլն դրամով:

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի  ու ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ երկրորդ նիստը, որը  պաշտպանության նախարարության եւ պետական ռեզերվների մասին կատարողականի հաշվետվությանն էր վերաբերում, դռնփակ էր:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ