14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Գյումրու նախակրթարանները հասանելի չեն աղքատ ընտանիքների երեխաների համար /վիդեո/

Գյումրու Վարդբաղ կոչվող երբեմնի գեղատեսիլ և ծառապատ տարածքում տեղադրված տնակներից մեկում իր 8 և 4 տարեկան մանկահասակ երեխաների հետ պատսպարված 26-ամյա Աննա Սիմոնյանի ընտանիքին մենք անդրադարձել էինք նախորդ տարի մեր տեսանութերից մեկում` “Սովի և աղքատության մատնված երեխաների պատմություն” http://youtu.be/u24MtgDWJls :

Աննան երկու տարի առաջ վերադարձել է ՌԴ-ից: Աննայի նախկին ամուսինը ներկայումս գտնվում է ՌԴ կալանավայրում: Նրա պատմելով իր ազգականները կեղծ գործարք կատարելով տիրացել են հայրական տանը և իրենց ստիպողաբար դուրս են հանել տանից: Այս ընտանիքը որևէ տեղ փաստացի հաշվառում չունենալու պատճառով զրկված էր սոցիալական նպաստից և եկամտի այլ աղբյուր չունենալով՝ բառիս բուն իմաստով մատնված էր սովի:

Ավելին, Աննայի 7-ամյա դուստրը` Լաուրան թեև բավական կենսուրախ և խելացի երեխա է, սակայն անհասկանալի պատճառներով տեղավորել էին Գյումրու մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար նախատեսված օժանդակ գիշերօթիկ դպրոցում:

Այս ընտանիքին հայտնաբերելուց և նրանց մասին տեսանյութ պատրաստելուց հետո մի շարք հովանավորների կողմից որոշակի աջակցություն ցուցաբերվեց, իսկ “Շիրակ կենտրոնի” աշխատակիցները բավական երկար չարչարանքներից ու միջնորդություններից հետո վերջապես կարողացան փոքրիկ Լաուրային օժանդակ դպրոցից տեղափոխել “Հույս” մանկատուն:

Անցած օրը “Շիրակ կենտրոնի” աշխատակիցները կրկին օգնություն տրամադրելու և տեսանյութ պատրաստելու նպատակով այցելեցին այս ընտանիքին: Ներկայացնում ենք տեսանյութը առանց մեկնաբանության:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ