15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Համբուրգերն ավելի վնասակար է էկոլոգիայի համար, քան բեռնատարների եւ գործարանների ծուխը

Սննդի այն կետերը, որոնցում գրիլ եւ համբուրգերներ են պատրաստվում, մեծ վնաս են հասցնում էկոլոգիային: Կալիֆորնիական համալսարանի գիտնականները պարզել են, որ արագ սննդի կետերում առկա կոմերցիոն գրիլները, մթնոլորտ են արտանետում մեծ քանակությամբ վնասակար նյութեր, ընդ որում` ավելի մեծ ծավալներով, քան բեռնատարները եւ գործարանները:

Ինժեներ Բիլլ Ուելչը համեմատել է մեկ համբուրգերի պատրաստման եւ բեռնատարի պատճառած վնասները: Բեռնատարը, 200 կմ տարածություն անցնելով, մթնոլորտ է արտանետում գրեթե նույն քանակությամբ վնասակար նյութեր, որքան որ արտանետվում է ընդամենը  մեկ համբուրգերի պատրաստման հետեւանքում:

Հարավային Բոստոնի բնակիչները հատկապես լավ գիտեն` ինչ ասել է արագ սննդի կետերին մոտ ապրելը: Նրանք դժգոհում են, որ նման կետերի պատճառով իրենք բառացիորեն “ապխտվում” են սեփական տներում: Հատկապես ծանր է լինում հանգստյան օրերին, երբ մարդիկ բացարձակապես հայտնվում են թունավոր ծխի մեջ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ