09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 14, 2012

Ռուբեն Հայրապետյանը կարող էր ավելի խիստ արտահայտվել. Գալուստ Սահակյան

“Ռուբեն Հայրապետյանին հարցրեք, այսօր բոլորիս պարզ է, որ մանդատը վայր է դրել”,-քիչ առաջ ԱԺ ճեպազրույցների ժամին պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է , որ Ռուբեն Հայրապետյանը մանդատից հրաժարվելու մասին դիմումը հետ վերցնի, ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի աղմկահարույց հարցազրույցին, Գալուստ Սահակյանն ասել է.” Ռուբեն Հայրապետյանի հետ չեմ զրուցել […]

Ինչո՞վ է կախված ՀԱԿ-ը Ստյոպայից. Արամ Մանուկյանն ասաց ու կրակն ընկավ

ՀԱԿ-ը դեռեւս չի քննարկել Գյումրիում եւ Երեւանի թիվ մեկ ընտրատարածքներում թեկնածուների առաջադրման մասին հարցը: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նրա խոսքով, քանի դեռ հստակ չէ քաղաքական ուժերի դիրքորոշումը, ՀԱԿ-ը չի կարող որեւէ բան ասել: Արամ Մանուկյանը նշեց, թե ամեն ինչ պարզ կլինի, երբ հստակեցվի, թե Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն […]

“Մանգո”-ի զեղչերը սուտ են /վիդեո/

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը դժգոհություններ է ստացել սպառողներից հագուստի վաճառքով զբաղվող ընկերությունների զեղչային քաղաքականության մասին: Համաձայն քաղաքացիների՝ հայտարարված զեղչերը միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը: Խախտում է արձանագրվել ՛՛Մանգո՛՛ խանութների ցանցում: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը այսօր հրավիրված քննարկմանը նշեց, որ այս խանութների ցուցափեղկերին նշված է եղել 50% զեղջ՝ ամբողջ տեսականու համար, սակայն ուսումնասիրությունները պարզել […]

Գեղարքունիքի մարզպետը` Նաիրի Հունանյանի քրոջորդուն սատարելու մասին

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Henaran.am-ի հետ զրույցում պարզապես անլուրջ, անհեթեթ տեղեկատվություն համարեց մամուլում հրապարակված այն լուրը, թե իբր Ծակքարի համայնքի ղեկավարի թեկնածուներից մարզպետը սատարում է Նաիրի Հունանյանի մորաքրոջ տղային: “Պարզապես այդ աբյուրները թերի մտքի արգասիք են, չարժե էլ շատ անդրադառնալ դրան: Միայն կասեմ, որ ՀՀԿ-ն  իր որոշմամբ պաշտպանում է գործող գյուղապետ Գիտուն Ավետիսյանին “,-ասաց մարզպետը: […]

Ով որ իր վրա վստահ է, ով պրոֆեսիոնալ է, թող հարց տա. Աղվան Վարդանյան

Տարբերություն չկա ՀՅԴ-ն խորհրդարանում հինգ, թե տասնվեց մանդատ ունի, միեւնույն է, խորհրդարանական մեծամասնությունը այլ կարծիք չի ընդունում: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նման տեսակետ է հայտենլ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա մտահոգություն է հայտնել ԱԺ քաղաքական մեծամասնության հնչեցրած հայտարարությունների շուրջ ու դրանք անվանել “փառաբանող”: Աղվան Վարդանյանն ասել է, որ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը բաց է […]

Հրանտ Դինքի սպանությունը հրահրողին հնարավոր է ազատ արձակեն

Հայազգի լրագրող, “Ակոս” թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը հրահրած Յասին Հայալը, ով ցմահ բանտարկության էր դատապատված, 4 ամսից հնարավոր է ազատ արձակվի` օրենսդրության մեջ առկա բացթողման պատճառով: Այս մասին գրում է “Hurriyet”-ը` հղում անելով Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթիե Չեթինի հայտարարությունը: Ի դեպ, վերջինս նախօրեին Երեւանում էր: Խնդիրը կայանում է նրանում, որ Դինքի գործով զբաղված դատարանը […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդեւին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. “Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան տարդերաձի առթիվ և հաջողության բարեմաղթանքներս՝ Ռուսաստանին ծառայելու գործում: Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը մեր երկրների ժողովուրդների բարեկամության բազմադարյա ավանդույթների բազմապատկման գործում, որոնք այսօր զարգանում […]

ՀՀԿ-ն կլոր սեղան է կազմակերպում

Սեպտեմբերի 15-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ տեղի կունենա ՀՀ և ԼՂՀ խորհրդարանական կուսակցությունների անդրանիկ կլոր սեղանը` “Քաղաքական կուսակցությունները ժամանակակից ժողովրդավարական համակարգերում” թեմայով: Կլոր սեղանին մասնակցելու են Հայաստանի Հանրապետական կուսակցության, “Օրինաց Երկիր” կուսակցության, “Բարգավաճ Հայաստան” կուսակցության, “ժառանգություն” կուսակցության, Հայ Հեղափոխական Դաշնակցութան, Արցախի ժողովրդավարական կուսակցության, “Ազատ Հայրենիք” կուսակցության, ՀՅԴ Արցախի կառույցի պատվիրակությունները: Կլոր սեղանի […]

Տեղական իշխանիկները “քասթինգով” կմիանան ՕԵԿ-ին

ՕԵԿ-ում երեկ նիստ է կայացել և որոշվել է, որ յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է դառնալ ՕԵԿ անդամ, փորձաշրջան է անցնելու: Այս մասին այսօր եւս մեկ անգամ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Նա չկարողացավ նշել, թե ՕԵԿ-ը հիմա քանի անդամ ունի, սակայն ասաց, այս պահին ՕԵԿ բոլոր կառույցները ձևավորված են: Մարգարյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված