15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հրանտ Դինքի սպանությունը հրահրողին հնարավոր է ազատ արձակեն

Հայազգի լրագրող, “Ակոս” թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը հրահրած Յասին Հայալը, ով ցմահ բանտարկության էր դատապատված, 4 ամսից հնարավոր է ազատ արձակվի` օրենսդրության մեջ առկա բացթողման պատճառով: Այս մասին գրում է “Hurriyet”-ը` հղում անելով Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթիե Չեթինի հայտարարությունը: Ի դեպ, վերջինս նախօրեին Երեւանում էր:

Խնդիրը կայանում է նրանում, որ Դինքի գործով զբաղված դատարանը հարկ եղած ձեւով չէ նյութերն ուղարկել Գերագույն վճռաբեկ դատարան, որի որոշումից հետո էլ հաստատվելու էր դատավճիռը: Թուրքիայի Քրեական օրենսգրքի վերջին շտկումների համաձայն մեղադրյալները բանտում անց են կացնում առավելագույնս 5 տարի` թույլ տալով Գերագույն վճռաբեկ դատարանին այդ ժամկետն ավելացնել ընդամենը մեկ տարով: Բացառություններ կարող են լինել միայն կազմակերպված հանցավորության կամ ահաբեկչության մեջ մեղադրվողների համար:

Ժամանակին դատարանը կասկածի էր ենթարկել Դինքի սպանության` հրահրված լինելու փաստը: Եթե այս կասկածը հիմնավորվի, այսինքն` որոշվի, որ սպանությունը կազմակերպված չի եղել, ապա Հայալը, բանտում անցկացրած 5 տարիներից հետո, կարող է ազատ արձակվել:

Հրանտ Դինքը սպանվեց 2006-ի հունվարին: Սպանությունը հրահրած Յասին Հայալը դատապարտվեց ցմահ բանտարկության, իսկ մարդասպան Օգյուն Սամաստը` 22 տարվա ազատազրկման:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ