24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Ռուբեն Հայրապետյանը կարող էր ավելի խիստ արտահայտվել. Գալուստ Սահակյան

“Ռուբեն Հայրապետյանին հարցրեք, այսօր բոլորիս պարզ է, որ մանդատը վայր է դրել”,-քիչ առաջ ԱԺ ճեպազրույցների ժամին պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է , որ Ռուբեն Հայրապետյանը մանդատից հրաժարվելու մասին դիմումը հետ վերցնի, ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի աղմկահարույց հարցազրույցին, Գալուստ Սահակյանն ասել է.” Ռուբեն Հայրապետյանի հետ չեմ զրուցել եւ բոլոր արտահայտված մտքերը, կարծում եմ, չափազանց սուր եւ տգեղ ձեւով է ներկայացված եղել: Ավելի խիստ արտահայտություններ կարող էր ասել, բայց ոչ այդ շրջանակներում”:

Գալուստ Սահակյանն ասել է, որ  ճանաչում է Ռուբեն Հայրապետյանին եւ այն մարդկանց, որոնց անդրադառնում է հարցազրույցը եւ գիտի նրանց փոխհարաբերությունները:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ