Տեղական իշխանիկները “քասթինգով” կմիանան ՕԵԿ-ին
ՕԵԿ-ում երեկ նիստ է կայացել և որոշվել է, որ յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է դառնալ ՕԵԿ անդամ, փորձաշրջան է անցնելու: Այս մասին այսօր եւս մեկ անգամ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Նա չկարողացավ նշել, թե ՕԵԿ-ը հիմա քանի անդամ ունի, սակայն ասաց, այս պահին ՕԵԿ բոլոր կառույցները ձևավորված են:
Մարգարյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ 2013թ-ին իրենք պաշտպանելու են գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Հարցին, թե ըստ Մարգարյանի, ԲՀԿ-ն ևս կհետևի՞ ՕԵԿ-ի օրինակին, պատգամավորը հորդորեց` իրենց հարցրեք:
Henaran.am-ի հարցին, թե ՏԻՄ ընտրություններում քանի հաղթանակ տարավ ՕԵԿ-ը, Մարգարյանն ասաց, որ 10-ից ավելի հաղթանակ են տարել Շիրակի մարզում, իսկ մյուս մարզերում չհիշեց, սակայն հավելեց, որ կան նաև համայնքի հաղթած ղեկավարներ էլ, որոնք դեռևս ՕԵԿ անդամներ չեն, սակայն համակիրներ են և առջևում կդառնան ՕԵԿ-ականներ: