24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Ով որ իր վրա վստահ է, ով պրոֆեսիոնալ է, թող հարց տա. Աղվան Վարդանյան

Տարբերություն չկա ՀՅԴ-ն խորհրդարանում հինգ, թե տասնվեց մանդատ ունի, միեւնույն է, խորհրդարանական մեծամասնությունը այլ կարծիք չի ընդունում: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նման տեսակետ է հայտենլ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա մտահոգություն է հայտնել ԱԺ քաղաքական մեծամասնության հնչեցրած հայտարարությունների շուրջ ու դրանք անվանել “փառաբանող”:

Աղվան Վարդանյանն ասել է, որ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը բաց է աշխատելու ու շտապել նախազգուշացնել լրագրողներին.”Եթե հանկարծ կպատահի , որ որեւէ լրագրողի հարցին չեմ պատասխանի, խնդրում եմ ճիշտ հասկացեք, դա  պայմանավորված կլինի լրագրողի պրոֆեսիոնալիզմից”:

Այս հայտարարությունից հետո դաշնակցական գերպրոֆեսիոնալ պատգամավորը դիմելով  ճեպազրույցին ներկա լրագրողներին , ասել է. ”Ով որ իր վրա վստահ է, ով պրոֆեսիոնալ է, թող հարց տա”:

Գուցե դաշնակցական պատգամավորը նկատի ուներ իր հասկացած “պրոֆեսիոնալիզմը”` ասել մի բան եւ անել տրամագծորեն բոլորովին այլ բան, ինչպես հաճախ պատահում է իր կուսակցության հետ: Ի զարմանս ՀՅԴ-ական պատգամավորի` ճեպազրույցների սրահում, անշուշտ իսկապես պրոֆեսիոնալներ գտնվեցին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ