“Մանգո”-ի զեղչերը սուտ են /վիդեո/
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը դժգոհություններ է ստացել սպառողներից հագուստի վաճառքով զբաղվող ընկերությունների զեղչային քաղաքականության մասին: Համաձայն քաղաքացիների՝ հայտարարված զեղչերը միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը: Խախտում է արձանագրվել ՛՛Մանգո՛՛ խանութների ցանցում: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը այսօր հրավիրված քննարկմանը նշեց, որ այս խանութների ցուցափեղկերին նշված է եղել 50% զեղջ՝ ամբողջ տեսականու համար, սակայն ուսումնասիրությունները պարզել են, որ զեղչը եղել է միայն մի քանի ապրաքնատեսակի համար:
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություններ է իրականացնում նաեւ գովազդային շուկայում: Այստեղ գրանցված խախտումների մասին խոսեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Խախտում է արել ՛՛Հայր և որդի Մարտիրոսյաններ՛՛ ընկերությունը իր ՛՛Ընկերությունն իրեն հավասար մրցակից չունի ոչ միայն Հայաստանում, այլև՝ ողջ տարածաշրջանում՛՛ գովազդում: Շաբոյանը նշեց, որ տնտեսավարողը իրավունք չունի իր արտադրանքն անվանել ՛՛եզակի՛՛, ՛՛ամենալավը՛՛, ՛՛համար առաջինը՛՛ և այլն:
Երրորդ դեպքը առնչվում է ՛՛Լինեթ լիմիթեդ ընկերությանը՛՛, որը դիմել է Հնաձնաժողովին՝ հաղորդելով, որ հանդիսանում է ՛՛Nannys՛՛ ապրանքանշանի իրավատերը և միակ ներկայցուցիչը Հայաստանում: Սակայն շուկայում հայտնվել են ՛՛Nannys’ և “ Nanys Fresh’’ ապրանքնաշաններով և նույնանման փաթեթավորմամբ մանկական տաքդիրներ ու թաց անձեռոցիկներ:
Սրանց փաթեթի վրա նշված է, որ ՛՛Սեմի Ինտերթրեյդ՛՛ ընկերությունը հանդիսանում է տվյալ ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Իսկ գրանցված ապրանքային նշանի օգտագործումն առանց իրավատիրոջ համաձայնության համարվում է անբարեխիղճ մրցակցության դրսևորում: Նման կերպ ՛՛Սեմի Ինտերթրեյդ՛՛-ի պատճառով խախտվել է մրցակցությունը և վնաս է պատճառվել ՛՛Nannys’-ի իրավատիրոջը:
Բոլոր երեք դեպքերում էլ, ինչպես նշեց Արտակ Շաբոյանը, կկիրառվի խիստ պատիժ: Համաձայն օրենսդրական նոր փոփոխությունների՝ տուգանքի չափը հաշվարկվում է տնտեսավարողի տարեկան հասույթի հիման վրա: ՏՄՊՊՀ-ը դիմել է ՊԵԿ՝ ստանալու այդ տեղեկությունը: